TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
ԿԱԶԱ Շվեյցարական Մարդասիրական Հիմնադրամը փնտրում է ծրագրի պատասխանատուատու, որի հիմնական գործառույթն է ծրագրի սահուն իրականացումը, շարունակական գնահատումն ու անհրաժեշտ միջամտությունների իրագործումը: Ծրագրի պատասխանատուն 50 մասնակիցների համար կազմակերպելու է կայուն զարգմացման ուսուցմանն ուղղված կրթական բազմափուլ գործընթաց, իրականացնելու է կրթական տարբեր բաղադրիչների ու փուլերի ընթացքի կառավարում, մշտադիտարկում, գնահատում: Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝ ուսուցրիչների վերապատրաստում (դեմ առ դեմ և էլերկտրոնային ուսուցում), ուսուցիչների կողմից անհատական կրթական պրոդուկտների մշակում, ձեռնարկի հայերեն թարգմանություն, կրթական գործիքների տոնավաճառի կազմակերպում, կրթական խաղերի և անիմացիայի պոպուլարիզացիա, ուսուցիչների կողմից իրենց աշակերտների հետ «կանաչ» նախաձեռնությունների կազմակերպում։ Վերը նշված բաղադրիչների իրականացման համար համակարգողը ներգրավելու է համապատասխան փորձագետների։
RESPONSIBILITIES: 
- Պլանավորել, իրականացնել և վերահսկել ծրագրի ողջ ընթացքը;
- Ապահովել ծրագրային բոլոր բաղադրիչների անխափան իրականացումը;
- Ապահովել ծրագրի շահագրգիռ կողմերի հետ անընդհատ և ակտիվ հաղորդակցությունը;
- Ապահովել պետական և տեղական ինքնակառավարման պատկան մարմինների հետ հաղորդակցությունն ու համագործակցությունը;
- Կառավարել ծրագրի բյուջեն և աշխատանքային ժամանակացույցը;
- Ներգրավել փորձագետներ և վերապատրաստողներ ծրագրի բաղադրիչների արդյունավետ իրականացման համար;
- Կատարել ծրագրի անմիջական շահառուների ընտրությունը;
- Կազմակերպել պարբերական մշտադիտարկման այցեր;
- Ապահովել ծրագրի տեսանելիությունը;
- Պատրաստել ծրագրի ընթացիկ և վերջնական հաշվետվություններ (նկարագրողական և ֆինանսական)։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 2 տարվա ծրագրի կառավարման փորձ;
- Համայնքային աշխատանքի ներգրավվածություն;
- Կրթական գործընթացների կազմակերպման փորձ;
- Հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ;
- Ցանց ստեղծելու և պահպանելու կարողություն;
- Թիմային աշխատանքի և համագործակցության հմտություններ;
- Հեռավար աշխատանքի արդյունավետ կազմակերպման հմտություններ;
- Համակարգչային հմտություններ;
- Ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը **@****.** էլ. հասցեին` նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Ծրագրի պատասխանատու»): Մոտիվացիոն նամակում խնդրում ենք անդրադառնալ հետևյալ հարցերին (առավելագույնը երկու էջի սահմաններում)՝
- Ինչպես կնկարագրեիք Հայաստանում կայուն զարգացման հետ կապված խնդիրները, առկա լուծումները;
- Ինչո՞ւ եք ցանկանում ստանձնել այս պաշտոնը;
- Ներկայացրեք ձեր այն փորձն ու ունակությունները, որոնք կօգնեն ձեզ՝ ծրագրի հաջող և արդյունավետ իրականացման գործում:
Հայտերն ընդունվում են մինչ վերջնաժամկետի ավարտը։ Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել 010 584032 հեռախոսահամարով։ Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հաջորդ փուլ։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT: 
«ԿԱԶԱ» հիմնադրամը 2022թ․ ապրիլից մեկնարկելու է «Կայուն զարգացման ուսուցման ծրագիր»-ը, որը նպատակ ունի ուսուցիչների մոտ բարելավել կայուն զարգացման, բնության պահպանման, ինչպես նաև ջրի, էներգետիկայի, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, կայուն էկոհամակարգերի և պաշտպանության թեմաների հետ ներդպրոցական և արտադպրոցական ծրագրերում աշխատանքի թեմատիկ և մեթոդաբանական ունակությունները: Ծրագիրն իրականացվելու է Լոռու մարզի 7 համայնքների, ինչպես նաև Շիրակի մարզի Հայկաձոր համայնքի 50 ուսուցիչների համար։
ABOUT COMPANY: 
ԿԱԶԱ Շվեյցարական Մարդասիրական Հիմնադրամը ստեղծվել է 1997թ.-ին շվեյցարական «Կոմիտաս» երգչախմբի Հայաստանում ունեցած ելույթների արդյունքում։ Տեսնելով Հայաստանի տնտեսական ծանր վիճակը՝ երգչախումբը որոշում կայացրեց հիմնել «Կոմիտաս» Շվեյցարիա-Հայաստան բարեգործական միությունը, որը հետագայում Հայաստանում գրանցվեց որպես շվեյցարական մարդասիրական հիմնադրամ:
«ԿԱԶԱ» Շվեյցարական մարդասիրական հիմանդրամն ավելի քան 24 տարի գործունեություն է ծավալել գրեթե բոլոր մարզերում՝ իրականացնելով ծրագրեր մարդասիրության, շինարարության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և կրթության ոլորտներում։ Մարդասիրական բնույթի տարբեր աշխատանքների հետ մեկտեղ (կրթաթոշակներ ուսանողներին, աջակցություն անապահով ընտանիքներին), հիմնադրամը մոտ 40 շինարարական նախագծեր է իրականացրել՝ հիվանդանոցներ, դպրոցներ, վերականգնողական կենտրոններ, համայնքային կենտրոններ և այլն: Աշխատելով բազմաշերտ շահառուների հետ՝ ի սկզբանե որդեգրվել է հետևյալ սկզբունքը և փիլիսոփայությունը՝ «Սովորեցնել ձուկ որսալ՝ պարզապես ձուկ նվիրելու փոխարեն»։
Հիմնադրամն աջակցում է Հայաստանի կայուն զարգացմանը հետամուտ անձանց, որոնք ներգրավվում են երկրի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքում՝ հավատարիմ մնալով ժողովրդավարության սկզբունքներին: Հիմնադրամի 40 աշխատակիցները Երևանում և Գյումրիում ամեն օր աշխատում են հարյուրավոր շահառուների և կամավորների հետ՝ անդադար կատարելագործելով հիմնադրամի մոտեցումներն ու մեթոդները, որպեսզի լավագույնս արձագանքեն նրանց փոփոխվող կարիքներին ու գործունեության ոլորտներում ի հայտ եկող նորանոր մարտահրավերներին։
Ներկայումս հիմնադրամը գործունեություն է ծավալում քաղաքացիական կրթության, երիտասարդների զբաղվածության, երեխաների և դեռահասների սոցիալ-ուսուցողական զարգացման, այլընտրանքային զբոսաշրջության, մարդասիրության, միջմշակութային հաղորդակցության (ֆրանկոֆոնիայի զարգացում) ոլորտներում։