JOB DESCRIPTION: 
«Գառնի Ինվեստ» ՈւՎԿ փնտրում է Վարկային Մասնագետ, որը կիրականացնի կազմակերպության վարկավորման ծառայությունների ապահովում, սեփական պորտֆելի արդյունավետ կառավարում և նախանշված ծավալների ապահովում:
RESPONSIBILITIES: 
- Իրականացնել կազմակերպության կողմից առաջարկվող վարկատեսակների վերաբերյալ պոտենցիալ հաճախորդների տեղեկացվածության ապահովումը;
- Ներգրավել պոտենցիալ հաճախորդներին;
- Վերլուծել և գնահատել վարկային ռիսկերը;
- Վերլուծել հաճախորդի վարկային պահանջը և փաստաթղթերը;
- Իրականացնել հաճախորդների արհեստավարժ սպասարկումը;
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն բիզնես և/ կամ գյուղատնտեսական վարկերի գծով;
- Բացահայտել խնդիրները և առաջարկել լուծումներ;
- Հետևել կազմակերպության քաղաքականության պահանջներին, վարկային պայմանագրերին, կանոնակարգերը և այլ ներքին իրավական ակտերը:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսական կամ ֆինանսական);
- Ֆինանսական և բանկային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- Ճնշման տակ աշխատելու ունակություն;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն; անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Վերլուծական միտք և խնդրի լուծման ունակություն;
- Ֆինանսական և վիճակագրական վերլուծության հմտություններ;
- Համակարգչային գրագիտություն:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) ****@***********.** էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Վարկային Մասնագետ, Արմավիր»):
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.