TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
ԲԱՍ-ի ավտոմեքենայով տեղափոխում է ուղևորների և վավերացված ապրանք՝ պահպանելով տեխնիկական և անվտանգության պայմանները, երկրում սահմանված ճանապարհային կանոնները և ԲԱՍ-ի անվտանգության կանոնները՝ ապահով և արդյունավետ ծառայություններ մատուցելու նպատակով։
RESPONSIBILITIES: 
- Ամեն օր ստուգում է իրեն կցված ավտոմեքենայի տեխնիկական վիճակը (անիվների վիճակը, յուղը, արգելակները, ռադիոսարքավորումները, լրացուցիչ պահեստամասերը և այլն), կատարում է շաբաթական ստուգում համաձայն ԲԱՍ-ի ուղեցույցի, լրացնում այն։ Մեքենան պահում է մաքուր վիճակում, միշտ պատրաստ պահում այն, փոխանցում հաջորդ վարորդին;
- Ապահովում է մեքենայում գտնվող ուղևորների անվտանգությունը, զգույշ է երթևեկում, հետևում է արագության սահմանափակումներին և ճանապարհային կանոններին, ինչպես նաև ԲԱՍ-ի կանոններին՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար;
- Հետևում է, որ բոլոր ուղևորներն իրենց հետ ունենան անհրաժեշտ փաստաթղթերը ու որպեսզի ոչ ԲԱՍ-ի աշխատակից ուղևորը ստորագրի համապատասխան ձևաթղթերը;
- Ապահովում է ավտոմեքենայի բեռնումն ու բեռնաթափումը, ապրանքը ստացողին է ներկայացնում փաստաթղթերը, ստուգում է առաքված ապրանքների կարգավիճակը, լրացված փաստաթղթերը հանձնում է Լոգիստիկ բաժնին ու ստուգում, որ անհրաժեշտ փաստաթղթերը կցված լինեն ապրանքին;
- Հետևում է, որ ավտոմեքենայի փաստաթղթերն ու վարորդական վկայականը մեքենայում լինեն;
- Իր անմիջական ղեկավարին տեղեկացնում է ուղևորների և/կամ ապրանքի տեղափոխման ժամանակ արձանագրված միջադեպերի մասին;
- Գիտի, թե ինչպես օգտվել ռադիոկապից, կոդից, անգիր գիտի հեռախոսահամարները, ռադիոայբունենը և կարող է կապի դուրս գալ ԲԱՍ-ի հաղորդակցության քաղաքականության համաձայն՝ տեղեկացնելու իր գտնվելու վայրի ու հնարավոր խնդիրների մասին;
- Գիտի տրանսպորտային միջոցների տեղաշարժի անվտանգության կանոնները, հատկապես դրանք, որոնք վերաբերում են մաքսակետերին, անցակետերին, արգելափակված ճանապարհներին։ Հետևում է, որ ուղևորները ևս պահպանեն անվտանգության կանոնները;
- Հեպատիտ Ց-ի ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվելու Քրեակատարողական համակարգի հիմնարկներին, կազմակերպվելու են կանոնավոր այցեր տարբեր բանտեր (հիմնականում Արմավիրում) և Դատապարտյալների հիվանդանոց։ Բոլոր այցերի ժամանակ վարորդը պետք է անհրաժեշտության դեպքում VHF-ով կապի դուրս գա։
Վարորդը պետք է՝
- Լինի կոնտակտային անձ քրեակատարողական հիմարկի, Արշակունյաց պոլիկլինիկա ու գրասենյակում հաղորդակցության համար պատասխանատուների միջև։
- Նմուշները տեղափոխի մեկ բժշկական և քրեակատարողական հիմնարկից մյուսը։
- Աջակցություն ցուցաբերի վերադասին ու կատարի նրա հանձնարարությունները։
REQUIRED QUALIFICATIONS: 
.
Կրթություն՝
- Միջնակարգ կրթություն, վարորդական վկայականի առկայություն
Աշխատանքային փորձ՝
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
- Հատուկ տրանսպորտային միջոցներ վարելու փորձը ցանկալի է։ (4x4, նավեր, մոտոցիկլետ և այլն);
- Աշխատանքը ԲԱՍ-ում կամ այլ ՀԿ-ներում ցանկալի է։
Լեզուներ՝
- Հայերեն՝ մայրենի լեզու, անգլերենի և/կամ ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Գիտելիքներ՝
- Տարրական մեխանիկայի իմացությունը ցանկալի է;
- Առաքելության տեղանքի ճանապարհների լավ իմացություն:
Կարողությունները․
- Արդյունավետ և որակյալ աշխատանք L1;
- Թիմային աշխատանք և համագործակցություն L1;
- Վարքագծային ճկունություն L1;
- Հարգանք ԲԱՍ-ի սկզբունքներին L1;
- Սթրեսի կառավարում L2:
ԲԱՍ-ը առաջարկում է ՝
- Աշխատավարձ՝ համաձայն ԲԱՍ–ի աշխատավարձերի սանդղակի։
- Միջազգային կազմակերպությունում աշխատանքային փորձ ձեռքբերելու, ուսուցման և առաջխաղացման հնարավորություն։
- Մարդկանց կյանքը փրկելու, նրանց տառապանքը թեթևացնելու և ամենակարիքավոր անձանց հետ աշխատելու մեր առաքելության մեջ Ձեր ներդրումն ունենալու hնարավորություն։
- ԲԱՍ–ը աշխարհահռչակ հումանիտար, բժշկական կազմակերպություն է՝ դրական աշխատանքային մշակույթով։
ԲԱՍ–ը հավատարիմ է ներառական մշակույթին։ ԲԱՍ-ի յուրաքանչյուր աշխատողի կարծիքը կարևոր է մեզ համար։ ԲԱՍ-ի ողջունում է բոլորին՝ անկախ սեռից, տարիքից, սեռական կողմնորոշումից, ազգությունից, ռասային, կրոնից, դավանանքից, կարողությունների մակարդակից ու բազմազանության այլ դրսևորումներից։
APPLICATION PROCEDURES: 
- Ուղեկցող նամակ,
- Ռեզյումե,
- Վարորդական վկայական,
- Երեք երաշխավորների կոնտակտային տվյալներ` ներառյալ նախկին անմիջական ղեկավարը։
Ուղարկել *************************@******.***.*** էլ․ հասցեին՝ վերնագրի տողում նշելով «Վարորդ» ։
Ռեզյումեում անհրաժեշտ է նշել Ձեր աշխատանքային փորձի, կազմակերպության մեջ Ձեր կատարած աշխատանքի ու դրա տևողության մասին։ Խորհուրդ ենք տալիս ուղեկցող նամակում պատմել Ձեր մասին՝ պարզաբանելով, թե ինչու եք դիմում նշված աշխատանքի համար ու ինչու եք համապատասխանում հաստիքին։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները։
Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը կարևոր է ԲԱՍ-ի համար: Ներկայացնելով Ձեր դիմումը՝ Դուք համաձայնում եք, որ ԲԱՍ–ն օգտագործի Ձեր տվյալները միայն աշխատանքի ընդունման գործընթացի համար, որպեսզի ունենա բոլոր տեղեկությունները և փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են աշխատանքի ընդունման, Ձեր դիմումի վավերացման և ամենահարմար թեկնածուի ընտրության համար: Ձեր տվյալները գաղտնի կպահվեն: Ձեր տվյալները հասանելի կլինեն միայն աշխատանքի ընդունման գործընթացին մասնակից անձանց։ ԲԱՍ-ը ոչ մի պարագայում չի հանրայնացնի Ձեր տվյալները: Հարցերի դեպքում կարող եք դիմել Ֆինանսական և մարդկային ռեսուրսների գծով համակարգողին՝ *************************@******.***.*** էլ․ հասցեին։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.