TERM: 
Ամբողջ դրույք
JOB DESCRIPTION: 
Կառուցապատող առաջատար ընկերությունը հրավիրում է բանիմաց, նախաձեռնող և նպատակասլաց մասնագետի միանալու իր թիմին որպես Վաճառքի և Մարքեթինգի մենեջեր։ Աշխատանքը գրասենյակային է՝ ներառյալ հաճախորդների խորհրդատվություն, վաճառքի գործընթացների վարում, ինչպես նաև ընկերության սոցիալական ցանցերի ակտիվ կառավարում։
RESPONSIBILITIES: 
- Խորհրդատվություն հաճախորդներին՝ կառուցվող շենքերի, բնակարանների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ;
- Վաճառվող անշարժ գույքի և ծառայությունների խորը իմացություն և ներկայացում;
- Հաճախորդների կարիքների բացահայտում, անհատական մոտեցում և առաջարկների մշակում;
- Վաճառքի ամբողջական գործընթացի կազմակերպում՝ կապ հաստատումից մինչև գործարքի ավարտ;
- Ընկերության Կայքի, Ինստագրամ և Ֆեյսբուք էջերի կառավարում՝
- Բովանդակության պլանավորում և հրապարակում;
- Հաճախորդների հարցերին արագ արձագանքում;
- Էջերի ակտիվության վերլուծություն և զարգացում;
- Մարքեթինգային գաղափարների առաջադրում ու իրականացում։
REQUIRED QUALIFICATIONS: 
-Զբաղվածության ոլորտին համապատասխան փորձ (ցանկալի, բայց ոչ պարտադիր);
- Հաճախորդների հետ արդյունավետ շփման, վստահություն ստեղծելու և վաճառք իրականացնելու ունակություն;
- Մարդկանց հետ շփման, բանակցելու և ներկայացնելու գերազանց հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն;
- Աշխատասիրություն, պատասխանատվության բարձր զգացում, թիմային մտածելակերպ;
- Գրագետ և հստակ բանավոր ու գրավոր խոսք;
- Հայերենի գերազանց տիրապետում, անգլերենի լավ իմացություն
(այլ օտար լեզուների իմացությունը դիտվում է որպես առավելություն);
- Microsoft Office ծրագրերի գերազանց տիրապետում;
- Սոցիալական ցանցերի (Instagram, Facebook) և դրանց գործիքների լավ իմացություն;
- Մարքեթինգային տարրական պատկերացումներ։
APPLICATION PROCEDURES: 
Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց CV-ն՝ 2 լուսանկարով հետևյալ էլ. փոստի հասցեին՝ ********.**********@*****.***
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
Մրցունակ աշխատավարձ՝ 200,000 – 250,000 ՀՀ դրամ (զուտ) + վաճառքից բոնուսային համակարգ
ADDITIONAL NOTES: 
Աշխատանքային գրաֆիկ՝
- Երկուշաբթի - Ուրբաթ՝ 09:00 – 18:00
- Շաբաթ՝ 10:00 – 17:00