JOB DESCRIPTION: 
Վաճառքի և սպասարկման մասնագետը պատասխանատու է լինելու Յուքոմ բաժանորդներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ բոլոր տեսակի հարցերին արդյունավետորեն և ժամանակին պատասխանելու, նոր և գործող առաջարկների, սակագների և ծառայությունների մասին տեղեկատվություն տրամադրելու, խնդիրների դեպքում աջակցություն ցուցաբերելու համար:
Նոր թիմակիցներ փնտրելիս «Յուքոմ» ընկերության համար կարևոր է ոչ միայն աշխատանքային փորձը, այլև մարտահրավերներին դիմագրավելու պատրաստակամությունն ու արագ սովորելու ունակությունը:
RESPONSIBILITIES: 
- Հաճախորդներին տրամադրել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների, հատուկ առաջարկների, սակագնային պլանների վերաբերյալ տեղեկություն;
- Իրականացնել Ընկերության կողմից ներկայացվող ծառայությունների և սարքավորումերի վաճառք, ընդունել վճարումներ հաճախորդներից;
- Իր իրավասությունների սահմաններում, ըստ ընթացակարգի, կատարել այլ առաջադրանքներ և հանձնարարություններ;
- Բացահայտել հաճախորդների պահանջները և անել համապատասխան առաջարկներ։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն;
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է;
- MS Office-ի (Excel, Word) իմացություն;
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն;
- Բանավոր հաղորդակցման հմտություններ;
- Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն;
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել ******@****.** էլ. հասցեին` վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը՝ «Վաճառքի և սպասարկման մասնագետ»:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ADDITIONAL NOTES: 
Ընկերությունն առաջարկում է՝
- Բժշկական ապահովագրություն;
- Լրացուցիչ տարեկան 6 վճարվող հանգստյան օրեր;
- Զեղչեր Ucom բոլոր ծառայությունների, պրոդուկտների համար և այլ արտոնություններ: