JOB DESCRIPTION: 
- Ակտիվ մասնակցել վաճառքների ռազմավարության մշակման և պլանավորման մեջ;
- Մշակել համապատասխան ռազմավարություն ներքոհշյալ դրույթների մասով.
ա) ակտիվ հաճախորդների և վաճառքի կետերի քանակի պահպանման և զարգացման;
բ) թիրախային տարածքների /ծածկույթի/ զարգացման;
գ) ապրանքատեսականու լավագույն տեղադրվածության ապահովման;
դ) ապրանքատեսականու ավելացման և ցուցադրության ընդլայնման ապահովման;
RESPONSIBILITIES: 
- Պլանների կատարման ամենօրյա մոնիտորինգ;
- Կատարել առաջարկներ օպտիմալացնելու շուկայի զարգացման քաղաքականության ընթացակարգերը;
- Վարել դաշտային մոնիտորինգ- դաշտային այցելություններ;
- Հստակ պատկերացում ունենալ աշխատանքային հիմնական գործընթացներից, վաճառքների հոգեբանությունից ու շուկայի զարգացման սկզբունքներից;
- Գերազանց տեղեկացված լինել շուկայի զարգացման պատասխանատուի աշխատանքային ստանդարտներից, նպատակներից և խնդիրներից;
-Մասնակցել շուկայի զարգացման պատասխանատուների վերահսկման աշխատանքներ իրականացնելու մեթոդների և քաղաքականության մշակմանը;
-Վարել ատտեստավորում` գնահատելով թիմի աշխատակիցների մասնագիտական պիտանելիությունը;
- Առաջարկներ կատարել թիմի աշխատակիցների մոտիվացիայի բարձրացման հնարավոր փոփոխությունների մասին
REQUIRED QUALIFICATIONS: 
- Աշխատանքային փորձ վաճառքների բնագավառում ղեկավար հաստիքում;
- Սեփական ավտոմեքենայի առկայություն;
-Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն Microsoft office փաթեթը՝ մասնավորապես Excel;
-1C ծրագրի վարժ տիրապետում, ինչպես նաև ազատ տիրապետում GPS և PC pocket օպերացիոն սարքերին և դրանց ծրագրարային ապահովությանը;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Անձնակազմ կառավարելու, բանակցություններ վարելու գերազանց հմտություն;
-Բարձր նախաձեռնություն և ինքնավստահություն;
- Արագ կողմնորոշվելու և սթրեսային իրավիճակներում ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն;
- Անալիտիկ մտածելակերպ;
- Ժամանակը արդյունավետ կառավարելու ունակություն:
APPLICATION PROCEDURES: 
Թեկնածուները կարող են դիմել **@****.***.** էլ.հասցեին՝ "թեմա" հատվածում նշելով հաստիքի անվանումը:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.