TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
Comodo ընկերությունը փնտրում է Վաճառող/ Վաճառողուհի Խորհրդատու: Comodo ընկերությունը զբաղվում է փափուկ կահույքի արտադրությամբ, համագործակցում է շուկայի առաջատար ընկերությունների հետ (դիզայներական ընկերություններ, բանկեր, ռեստորաններ)։
RESPONSIBILITIES: 
- Ծանոթանալ կահույքի նյութերին, կառուցվածքին և որակին;
- Շփում հաճախորդների հետ՝ հասկանալու նրանց կարիքները և առաջարկելու համապատասխան լուծումներ;
- Գիտելիքներ ունենալ լրացուցիչ դեկորատիվ տարրերի վերաբերյալ, ինչպիսիք են բարձերը, գորգերը և վարագույրները;
- Ապահովել հաճախորդների բարձր բավարարվածության մակարդակ՝ հետադարձ կապ պահելով և աջակցություն տրամադրելով:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Առնվազն 1-2 տարվա փորձ վաճառքի ոլորտում, նախընտրելի է՝ կահույքի ոլորտում;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ (Word, Excel), գնային առաջարկներ պատրաստելու համար;
- Հաղորդակցման Հմտություններ;
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն
APPLICATION PROCEDURES: 
Դիմելու համար, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը ***************@*****.*** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը կամ կարող եք զանգահարել +374 33422404
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
150,000-200,000 հհ դրամ + տոկոս
ADDITIONAL NOTES: 
Աշխատանքային գրաֆիկը՝ 5/2
ABOUT COMPANY: 
Կոմոդոն ստեղծում է բարձրորակ, հարմարավետ և ցանկացած բարդության կահույք՝ ապահովելով հանգստություն և հարմարավետություն: Բրենդի անունն ինքնին ստեղծում է հարմարավետության զգացում, իսկ անվան նշանակությունը և ուղերձը փոխկապակցված են: Մեր հիմնանպատակն է բարձրացնել հայկական արտադրանքի գնահատականը, և համոզված ենք, որ այն մրցունակ է ամբողջ աշխարհում։ Կոմոդոյի ոգեշնչման աղբյուրը մարդիկ են, բնությունը, դիզայներները և պարզապես մեզ շրջապատող գեղեցկությունը:
Կոմոդոն կյանքի է կոչում դիզայներների նույնիսկ ամենախենթ մտահաղացումները: Ապրանքանիշի առանցքային գույնը կանաչն է: Պատահական չէ, որ կանաչը ասոցացվում է կյանքի, էներգիայի, հասունության և աճի հետ: Կանաչի ճիշտ ընտրված երանգը ստեղծում է հարմարավետության և հուսալիության զգացում: Մեր պրոդուկտի հաջողության գաղտնիքը միայն որակյալ հումքի օգտագործման մեջ չէ, այլ նաև այն սերն ու հոգին է, որ դնում ենք յուրաքանչյուր արտադրատեսակի մեջ: Ամեն ինչի սկիզբը հիմքն է, և ինչքան որակյալ և ամուր է այն, այդքան ավելի երկարակյաց և կայուն է նրա վրա կառուցած յուրաքանչյուր բան:
Մեր ծառայություներն են ՝ էքսկլյուզիվ և թեմատիկ պատվերների ընդունում , անհրաժեշտության դեպքում այց հաճախորդի տուն,գրասենյակ կամ տարածք, մոդելի ընտրություն,պլանային նախագծում, հաճախորդի կողմից տրամադրված մոդելի մշակում և նախագծում: