JOB DESCRIPTION: 
Երևանի «Հայբուսակ» համալսարանը փնտրում է որակի ապահովման մասնագետի։ Սա բացառիկ հնարավորություն է ներգրավվելու մեր համալսարանի առաքելության իրականացմանը՝ պատրաստելու հմուտ մասնագետների և պատասխանատու քաղաքացիների, որոնք նպաստում են մարդկանց և համայնքների բարեկեցության բարձրացմանը: «Հայբուսակը» Հայաստանի այն միակ համալսարանն է, որը հավատարմագրում է անցնում եվրոպական գործակալությունների կողմից։
Եթե ցանկանում եք ուղղորդել եվրոպական ստանդարտներին համահունչ մեր համալսարանի վերափոխման գործընթացը, միացե՛ք մեր թիմին։
․
Աշխատանքի բնույթը.
Որակի ապահովման պատասխանատուն մասնակցում է համալսարանի ռազմավարության մշակմանը և իրականացմանը։ Նա համակարգում ուսման ծրագրերի վերանայումը և ուսանողակենտրոն ուսուցման ու որակի շարունակական բարելավման մշակույթի ձևավորման համար, անցկացնում հարցումներ, պատրաստում համապատասխան առաջարկություններ և պարբերական զեկույցներ համալսարանի ղեկավարությանը։
Նա նաև մշակում է ներքին նորմատիվ փաստաթղթեր՝ քաղաքականություններ, կարգեր և ուղեցույցներ ու վերահսկում որակի բարելավման նախաձեռնությունների արդյունավետությունը, ինչպես նաև համագործակցում համալսարանի ուսանողների, դասավանդող ու վարչական կազմի և այլ շահակիցների հետ և աջակցում շարունակական բարելավման նախաձեռնություններին։
REQUIRED QUALIFICATIONS: 
․
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է մագիստրոսի կոչում սոցիոլոգիայի կամ հարակից բնագավառում;
- Աշխատանքային փորձ կրթության կառավարման, որակի ապահովման կամ հարակից ոլորտում;
- Հայաստանի և եվրոպական բարձրագույն կրթության համակարգերի, հավատարմագրման գործընթացների, մասնավորապես՝ ESG ստանդարտների, իմացություն;
- Նախաձեռնողականություն, ինքնուրույն շարունակաբար սովորելու ձգտում;
- Առաջնորդելու և շահակիցների հետ արդյունավետ հաղորդակցություն և թիմային աշխատանք կառուցելու կարողություն;
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Համակարգչային հմտություններ (MS Office փաթեթ)։
Համալսարանին միանալով՝ Դուք.
- Կհամագործակցեք նվիրված մասնագետների թիմի հետ;
- Կշփվեք մոտիվացված ուսանողների հետ, որոնք ցանկանում են սովորել և աճել;
- Կունենաք մասնագիտական զարգացման հնարավորություններ:
APPLICATION PROCEDURES: 
․
Ինչպե՞ս դիմել.
Դիմե՛ք հիմա, քանի որ հայտերի դիտարկումը կսկսվի անմիջապես և կշարունակվի մինչև պաշտոնի համալրումը: Որպես հայտ *******@********.** հասցեով ուղարկե՛ք․
- ինքնակենսագրություն (CV),
- ուղեկցող նամակ՝ Ձեր պատրաստակամության և աշխատանքի պահանջներին համապատասխանության հիմնավորմամբ։
Ընդունելության ընթացակարգերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք ԵՀՀ կայքը համացանցում կամ անմիջապես կապվեք համալսարանի հետ:
Երևանի «Հայբուսակ» համալսարանը հավասար հնարավորությունների գործատու է և խրախուսում է բոլոր որակավորված թեկնածուների դիմումները՝ անկախ ռասայից, սեռից, կրոնից, ազգությունից և այլ հատկանիշներից։ Մենք հանձնառու ենք ստեղծելու ներառական և բազմազան ակադեմիական համայնք։ Ներդնե՛նք որակի եվրոպական չափանիշները հայաստանյան առաջատար համալսարանի դինամիկ բազմամշակութային համայնքում, միասին կերտենք մեր և մեր երկրի ապագան։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.