COMPETITION TYPE: 
Հրավեր
DETAIL DESCRIPTION: 
․
Հրավերի նպատակը
Ծրագրի նախապատրաստական փուլում մենք ստեղծում ենք թեզերի վրա աշխատող խումբ (Thesis working group- TWG), որը կներառի՝
- ներկայացուցիչներ Երևանի պետական համալսարանից,
- Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից առաջադրված փորձագետներ,
- անկախ փորձագետներ և երիտասարդության ներկայացուցիչներ, ովքեր ունեն համապատասխան փորձառություն կամ հետաքրքրություն քաղաքացիական կրթության, քաղաքական հաղորդակցության, տվյալների վերլուծության կամ երիտասարդների մասնակցության ոլորտում։
TGW-ն կուղղորդի և կհաստատի ծրագրի մեթոդաբանական և էթիկական կողմերը՝ ապահովելու վստահելիություն, չեզոքություն և ներգրավվածություն։
Մասնակցության մանրամասներ․
Մասնակցություն՝ 2-3 ժամ յուաքանչյուր ամիս (հանդիպումներ - հետադարձ կապ)։
Ձևաչափ՝ հիբրիդային (օնլայն և առկա հանդիպումներ)։
Լեզու՝ անգլերեն և/կամ հայերեն։
Տևողություն՝ Դեկտեմբեր 2025 – փետրվարի 2026։
Հաստատում՝ բոլոր անդամները կստանան մասնակցության պաշտոնական հավաստագիր և կնշվեն նախագծի նյութերում։
Աշխատանքների ավարտին նախատեսված է մեկանգամյա հոնորար խմբի անդամների համար։
REQUIREMENTS: 
TWG-ի դերը և պարտականությունները․
TWG անդամները
- խորհուրդ կտան Wahl-O-Mat մեթոդաբանությունը Հայաստանի սոցիալ-քաղաքական համատեքստին հարմարեցնլու վերաբերյալ,
- կաջակցեն քաղաքական թեզիսների/հարցադրումների մշակմանը՝ ապահովելով տեսակետների հավասարակշռված ներկայացումը,
- կաջակցեն քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության դերակատարների հետ համագործակցությանը:
- Դեկտեմբեր 2025-ից մինչև մարտ 2026-ն ընկած ժամանակահատվածում կմասնակցեն մինչև 4 առցանց կամ դեմ առ դեմ հանդիպումների:
APPLICATION PROCEDURES: 
․
Ինչպե՞ս դիմել
Հետաքրքրված փորձագետները և երիտասարդները կարող են ուղարկել․
1. Նամակ (մինչեւ 1 էջ), որտեղ նշված են համապատասխան փորձն ու մասնակցության մոտիվացիան,
2. Կարճ ինքնակենասագրական (մինչև 2 էջ)։
Ուղարկել ****.********@***.** հասցով մինչև նոյեմբերի 20-ը 2025.
Հետադարձ կապ՝ +37477367541
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
OPEN TO/ ELIGIBILITY CRITERIA: 
Ո՞վ կարող է դիմել
Մենք հրավիրում ենք հետաքրքրված թեկնածուներին, ովքեր հանդիսանում են՝
- սոցիոլոգիայի, քաղաքագիտության, մեդիայի, իրավունքի, քաղաքացիական կրթության, երիտասարդական աշխատանքի կամ հարակից ոլորտների փորձագետներ,
- երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ կամ երիտասարդ մասնագետներ (18–30 տարեկան), ովքեր ներգրավված են քաղաքացիական կամ քաղաքական նախաձեռնություններում,
- մասնագետներ ՀԿ-ներից, մտածող կենտրոններից կամ ակադեմիական ոլորտից, ովքեր հետաքրքրված են ժողովրդավարական մասնակցությամբ, ընտրություններով և հասարակայնության հետ հաղորդակցմամբ։
Հետազոտական աշխատանքներում, հանրային քաղաքականության ոլորտում կամ երիտասարդական նախաձեռնություններում փորձառությունը կդիտվի որպես առավելություն:
ABOUT: 
Գործընկեր հաստատություններ՝
Երևանի պետական համասլարան | Սոցիոլոգիայի ֆակուլտետ
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ| Հայաստանյան գրասենյակ
Նախապատմություն
Wahl-O-Mat-ը Գերմանիայում ընտրողին ուղղորդող ամենատարածված ծրագրերից (Voter Advice Application, VAA) մեկն է, որը մշակվել է Գերմանիայի Քաղաքացիական կրթության դաշնային գործակալության (Bundeszentrale für politische Bildung) կողմից։ Այն հնարավորություն է տալիս քաղաքացիներին համեմատել իրենց դիրքորոշումները հիմնական քաղաքական հարցերի շուրջ քաղաքական կուսակցությունների դիրքորոշումների հետ, այդպիսով աջակցելով իրազեկ ընտրությանը և ուժեղացնելով ժողովրդավարական մասնակցությունը։
Հայաստանում նման քաղաքացիական կրթության գործիք դեռևս չի կիրառվել։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը և Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի Հայաստանյան գրասենյակը համագործակցում են Հայաստանում VoteArmenia-ն մշակելու և տեղայնացնելու նպատակով։
«VoteArmenia» նախագիծը նպատակ ունի խթանել քաղաքական կրթվածությանը, թափանցիկությանն ու քաղաքացիների ակտիվ մասնակցությանը՝ ընտրողների կարծիքները չեզոք և հասանելի ձևով համակցելով քաղաքական կուսակցությունների պաշտոնական ծրագրերին։