TERM: 
Պայմանագրային
JOB DESCRIPTION: 
Կատարել հետազոտություն և մշակել ուսումնական ծրագիր և մոդուլ, որն իր մեջ կներառի (բայց չի սահմանափակի) հետևյալ բաժինները`
- Քաղաքացիական հասարակության դերը, առանցքային և բազմազանեցված դերերը
- Քաղաքացիական հասարակության ձևավորման պատմությունն ու կարևորությունը,
- Քաղաքացիական հասարակության կառույցները, դրանց որդեգրած գործառնական և ծրագրային մոդելները
- ՔՀԿ-ների ազդեցությունը ՀՀ սոցիալ-տնտեսական և հանրային գործընթացների վրա։
Հետազոտության արդյունքում մշակված ուսումնական ծրագիրը և մոդուլը կարող է հավատարմագրվել որպես առանձին կամ ոչ պարտադիր առարկա՝ կախված յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատության ներքին կրթական համատեքստից և կարիքներից: Դասընթացն ավարտելու և ուսումնական հաստատության գործող կարգին համապատասխան կրեդիտներ ստանալու համար (եթե անհրաժեշտ է) ուսանողներից կարող է պահանջվել իրականացնել և վավերացնել կարճատև պրակտիկա որևէ տեղական ՔՀԿ-ում կամ մշակել համայնքային նախաձեռնություն՝ համագործակցելով տեղական ՔՀԿ-ի հետ:
Նշված ծրագիրը և մոդուլները մեկ տարվա ընթացքում կփորձարկվեն 3 համալսարաններում։ Նախատեսվում է, որ մինչև ծրագրի ավարտը այն հաստատված կլինի առնվազն 5 համալսարաններում։
RESPONSIBILITIES: 
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցելով՝ հատկորոշել ուսումնական ծրագրի համար առաջնահերթություն համարվող թեմաները, ուսումնական մոդուլների ձևաչափը, համալսարաններում դրանց ներդրման հնարավոր ուղիները, մեթոդոլոգիան և այլն։ Ակնկալվող թեմաները կարող են լինել՝
ա) Քաղաքացիական հասարակության պատմությունը, համակարգը, կառուցվածքը, կազմակերպությունները
բ) Քաղաքացիական հասարակության կարևորությունը և քաղաքական որոշումների կայացման վրա ունեցած դերը
գ) Քաղաքացիական հասարակության և պետության միջև գործընկերության և երկխոսության տեսակները, շրջափուլերը
դ) Քաղաքացիական մասնակցության մատրիցան, մակարդակներն ու աստիճանները։
ե) ՔՀԿ-ների ֆինանսական կայունությունը, սոցիալական ձեռնարկատիրություն
զ) Եվ այլն։
- Աջակցել STRIVE ծրագրի և համալսարանների միջև համագործակցության հուշագրերի կնքման գործընթացին
- Նախապես սահմանված և պլանավորված ժամկետներում իրականացնել աշխատանքային հանդիպումներ ՀՀ մարզերում և Երևանում, որոնց մասնակից կլինեն դասախոսներ, փորձագետներ, ՔՀԿ ոլորտի ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր (միջինը՝ 15 մասնակից, որոնց ցանկը նախապես կհամաձայնեցվի ծրագրի թիմի հետ)
- Անցկացված աշխատանքային հանդիպումների արդյունքների հիման վրա մշակել բարձրագույն ուսումնական հաստատության համար սահմանված կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնական ծրագիր և մոդուլներ, դասավանդման մեթոդիկա։
- Անել առաջարկներ օպտիմալ կիրառման վերաբերյալ (օրինակ՝ դասաժամերի ընթացքում և/կամ առցանց, ինքնուրույն կամ համատեղ և այլն)
- Անել առաջարկներ թիրախ լսարանի վերաբերյալ (օրինակ՝ սոցիալական գիտություններ ուսումնասիրող ուսանողներ և/կամ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն լրացնելու ուսումնական ծրագիրը տվյալ դասընթացով)
- Անել առաջարկներ իրականացվելիության վերաբերյալ (ֆորմալ հավատարմագրում և/կամ հավաստագրով շարունակական կրթություն և մասնագիտական զարգացում)
- Անցկացնել ուսումնական ծրագրի և մոդուլների կիրառման մեթոդների վերապատրաստման դասընթացներ՝ ԲՈՒՀ-երի համապատասխան բաժինների դասախոսների համար
- Կազմակերպել ուսումնական մոդուլների փորձարկում վերապատրաստված անձանց կողմից (յուրաքանչյուր դասընթացին 15 երիտասարդ/ուսանողի մասնակցությամբ)
- Գնահատել նոր ուսումնական ծրագրի կիրառման հետ կապված հնարավոր ռիսկերը և նախանշել դրանց կառավարման ուղիները
•- Աջակցել փորձարկված ուսումնական ծրագրի, մոդուլների ներդրմանը՝ համալսարանների հանրային կառավարման, քաղաքական և հումանիտար գիտությունների ֆակուլտետներում
- Պատրաստել վերջնական ուսումնական փաթեթ՝ ներառյալ՝ ուսումնական նյութ, թեմատիկ պլան, դասավանդման մեթոդիկա և գործնական մոդուլ (հայերեն լեզվով, էլեկտրոնային տարբերակով, որը կներառի նաև դասավանդման համար ռուսերեն/անգլերեն հավելյալ նյութեր և հղումներ)։
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ/ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հաշվետվություն I
Ներկայացման ժամկետ՝ պայմանագրի կնքման օրվանից 7-րդ օր (վճարում՝ պայմանագրի ընդհանուր գումարի 10%)
Բովանդակություն՝ նախնական պլանավորում՝ ներառյալ ժամանակացույց, աշխատանքային պլան, շահառուների, գործընկերների ցանկ։
Հաշվետվություն II
Ներկայացում՝ 2-րդ ամսվա վերջում (վճարում՝ պայմանագրի ընդհանուր գումարի 25%)
Բովանդակություն՝
- Հետազոտության համար անցկացված աշխատանքային հանդիպումների մասին հաշվետվություն,
- Ուսումնական ծրագրի, մոդուլների նախնական տարբերակ
Հաշվետվություն III
Ներկայացման ժամկետ՝ 3-րդ ամսվա վերջում (վճարում՝ պայմանագրի ընդհանուր գումարի 25%)
Բովանդակություն՝
- Ուսումնական ծրագրի, մոդուլների կիրառման մեթոդների կազմում և վերապատրաստումների իրականացում ԲՈՒՀ-երում։
- Փորձագետի վերահսկմամբ ուսումնական մոդուլների փորձարկում վերապատրաստված անձանց կողմից։
Հաշվետվություն IV
Ներկայացման ժամկետ՝ ծառայության մատուցման վերջում (վճարել պայմանագրի ընդհանուր գումարի 40%)։
Բովանդակություն՝
Հետազոտության և փորձարկումների հիման վրա ուսումնական ծրագրի, մոդուլների վերջնական փաթեթի հանձնում։
*Ուսումնական ծրագրի մշակման, փորձարկման և ներդրման համար կվճարվի յուրաքանչյուր փուլի հաշվետվության հանձնման ընդունման ակտը ստորագրելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Հանրային կառավարման, քաղաքական և հումանիտար գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
- Աշխատանքային/դասավանդման փորձ համապատասխան ոլորտում (առնվազն 5 տարվա)
- Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական չափորոշիչների լավ իմացություն, մոդուլային ծրագրեր կազմելու/վերանայելու փորձ
- Կրթական մոդուլների մշակման փորձ
- Միջազգային ծրագրերում աշխատելու փորձ
- Աշխատանքային հանդիպումներ պլանավորելու, իրականացնելու փորձ
- Պետական կառույցների և ԲՈՒՀ-ների հետ աշխատելու փորձ
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն
- Վերլուծելու հմտություններ
- Հաղորդակցման հմտություններ
- Անհատական և թիմում աշխատելու կարողություն
- Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է։
APPLICATION PROCEDURES: 
Դիմելու վերջնաժամկետը 2024թ. փետրվարի 15-ն է։
Հետաքրքրվողները կարող են դիմել հնարավորինս շուտ։ Հայտերը կվերանայվեն ընթացիկ, ՆԵՖ-ը իրավունք է վերապահում անցկացնել հարցազրույցներ՝ մինչև նշված վերջնաժամկետի ավարտը և համապատասխան փորձագետ կամ փորձագիտական թիմ գտնելու պարագայում կարող է փակել հայտարարությունը սահմանված վերջնաժամկետից ավելի շուտ։
Դիմելու համար նշված ինֆորմացիան՝ հայերեն կամ անգլերեն տարբերակով, անհրաժեշտ է ուղարկել հետևյալ հասցեով․
https://neareast.bamboohr.com/careers/337?source=aWQ9MTc%3D - Ինքնակենսագրական (CV)՝ հնարավորինս բացված ձևաչափով (Օր․ Europass CV)
- Նախկինում կատարված նմանատիպ աշխատանքների օրինակներ՝ էլեկտրոնային տարբերակով, առկայության դեպքում հղումներով։
- Ուսումնական ծրագրի մշակման գործողությունների հակիրճ նկարագիրը՝ ներառյալ բյուջեն և ժամանակացույցը։ Ֆինանսական առաջարկը պետք է ներառի աշխատանքի կատարմանն առնչվող բոլոր տեսակի ծախսերը (ինչպիսիք են՝ ճանապարհածախս, գիշերակաց և այլն )։
- 2 երաշխավորների կոնտակտներ (ներառյալ նախորդ գործատուին)։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
OPEN TO/ ELIGIBILITY CRITERIA: 
Կրթության ոլորտի փորձագետ կամ փորձագիտական թիմ
INTENDED AUDIENCE: 
ԲՈՒՀ-եր
ADDITIONAL NOTES: 
Հետաքրքրվողները կարող են դիմել հնարավորինս շուտ։ Հայտերը կվերանայվեն ընթացիկ, ՆԵՖ-ը իրավունք է վերապահում անցկացնել հարցազրույցներ՝ մինչև նշված վերջնաժամկետի ավարտը և համապատասխան փորձագետ կամ փորձագիտական թիմ գտնելու պարագայում կարող է փակել հայտարարությունը սահմանված վերջնաժամկետից ավելի շուտ։
Կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ։
Խրախուսվում է թեկնածուի կողմից Նիյր իսթ ֆաունդեյշնի և վերջինիս գործունեության մասին ծանոթացումը՝
www.neareast.org կայքի միջոցով։
ABOUT: 
ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում (STRIVE) ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) դիմակայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները: Ծրագիրն իր մեջ ներառում է տարբեր բաղադրիչներ, ինչպիսիք են ՔՀԿ-երի կազմակերպական կարողությունների բարելավում, նպատակային ֆինանսական աջակցություն, ոչ ֆորմալ խմբերի կողմից քաղաքացիական ինովացիոն ծրագրերի իրականացում, ՔՀԿ-ների միջև ցանցերի և համագործակցության ուժեղացում, կամավորության խթանում: