JOB DESCRIPTION: 
Եթե դու ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, ապա Էվոկաբանկը սպասում է քեզ:
RESPONSIBILITIES: 
- Վճարային քարտերի թողարկում և դրանց սպասարկման գծով գործառույթների իրականացում;
- Համագործակցող կազմակերպությունների հետ նամակագրության վարում;
- Բանկի կողմից թողարկվող վճարային քարտերի շտեմարանի վարում;
- Տեղական և միջազգային քարտերով կատարված գործարքների վերջնահաշվարկների իրականացված լինելու գործընթացի վերահսկում;
- Բանկի կողմից թողարկվող վճարային նոր քարտերի ներդրման և մասայականացման համար առաջարկների ներկայացում;
- Քարտային գործարքների մոնիթորինգի իրականացում, կազմել և ներկայացնել հաշվետվությունների կազմում և ներկայացում։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում՝ վճարային գործիքների բաժնում;
- Միջազգային վճարային կազմակերպությունների հետ համագործակցության փորձ,
- Նոր պրոդուկտներ և ծառայություններ ներդնելու կամ նախագծեր կառավարելու փորձը կդիտվի որպես առավելություն;
- ՀԾ Բանկ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:
APPLICATION PROCEDURES: 
Ուղարկել ինքնակենսագրություն (CV) **@*****.** էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով ( "Վճարային գործիքների ավագ մասնագետ"):
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.