Close Search

Jobs and Careers

Open search Close search
Switch to modern view
Գնումների Մասնագետ
03 Nov 2026
Manager of the Ministry of Health Global Fund Project Coordination Team
02 Nov 2026
Social and Gender Spcialist
02 Nov 2026
Հոսքագծի Օպերատոր
16 Oct 2026
Preschool curricula for Water Resources Protection
16 Nov 2026
Մատակարարման և Միջազգային Բաժնի Մասնագետ
15 Oct 2026
Բանվոր
15 Oct 2026
Վաճառողուհի
15 Oct 2026
Women's Economic Empowerment
15 Nov 2026
Համակարգչային Օպերատոր
28 Oct 2026
Սոցիալ Մեդիա Մարքեթինգի Մասնագետ
27 Oct 2026
Security Investigator
30 Oct 2026
Վճարային Համագործակցությունների Մասնագետ
12 Oct 2026
Վարորդ/ Driver
06 Oct 2026
Բիզնեսի Միջազգային Ընդլայնման Բաժնի Պետ
08 Oct 2026
Հավաքարար/ Մաքրուհի
22 Oct 2026
Procurement Specialist
20 Oct 2026
Procurement Officer
13 Oct 2026
Electoral Reform Legal Consultant
14 Oct 2026
National IT Consultant
14 Oct 2026
Բանվորուհի
15 Oct 2026
Deputy Branch Manager/Senior Loan Officer at “Dilijan” Branch
28 Sep 2026
Գնումների Մասնագետ
21 Oct 2026
Communications Officer or a Qualified Communications/PR Company
08 Oct 2026
IT Infrastructure & Application Specialist
08 Oct 2026
Բժշկական Ներկայացուցիչ / Medical Representative
24 Sep 2026
Նոտարական Ձևակերպումների Մասնագետ
28 Sep 2026
Call for Proposals: Development of Water Protection Educational Modules
13 Oct 2026
Համակարգչային Օպերատոր
08 Oct 2026
Local Programme Representative of the Implementing Partners (Armenia)
25 Sep 2026
Գնումների Մասնագետ
Company:
RA MOH, GF PCT
Location: Yerevan, Armenia
Deadline: 17 Nov 2026

Share this page:

JOB DESCRIPTION: 


Առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերը (այսուհետ` Ծրագիր) համակարգող խմբի (ԾՀԽ) գնումների մասնագետը պատասխանատու է Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գնումների բոլոր գործընթացների կազմակերպման համար:

RESPONSIBILITIES: 

Աշխատանքային պարտականությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով.
- Ծրագրի շրջանակներում մշակել գնումների տարեկան պլանը,
- Ենթաստացողների կողմից ստացված պահանջագրերի հիման վրա գնման ենթակա բժշկական նշանակության և այլ ապրանքների մրցութային փաթեթները մշակելու նպատակով, պետական գնումների ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, համակարգել տեխնիկական բնութագրերի մշակման աշխատանքները,
- Ապահովել Ծրագրի շրջանակներում գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը,
- Ապահովել Ծրագրի իրականացման համար նախատեսված գնումների իրականացումը` ըստ առկա ֆինանսական միջոցների և ժամանակացույցի` Ծրագրի իրականացման ժամկետներին համապատասխան,
- Կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` գնման գործընթացի քարտուղարի պարտականությունները,
- Ապահովել գնումների ողջ գործընթացին վերաբերող փաստաթղթերի պահպանումը և արխիվացումը, ԾՀԽ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացի հետ կապված ստացված հարցումների կապակցությամբ տրամադրել տեղեկատվություն,
- Ուսումնասիրել ենթաստացողների եռամսյակային հաշվետվությունները հիմնական միջոցների մասով` ապահովելով հիմնական միջոցների ցանկերի թարմացումը,
- Օրացուցային տարվա ավարտից և հիմնական միջոցների վերջնականացումից հետո համակարգել տարեկան գույքագրման և հիմնական միջոցների պարբերական ստուգման գործընթացը,
- Մասնակցել ամենամյա աուդիտի աշխատանքներին` տրամադրելով գնումներին առնչվող անհրաժեշտ տեղեկատվությունը, պատրաստելով հիմնական միջոցների ընդհանրական ցանկերն ու հաշվարկները,
- Իրականացնել ենթաստացողների մոտ առկա բժշկական նշանակության ապրանքների, դեղերի մնացորդի առկա պահեստային քանակների, սարքավորումներով համալրումների վերաբերյալ պարբերական ճշգրտումներ այնպես, որ վերջիններս մշտապես ապահովված լինեն չընդհատվող պաշարով (հաստատելուց առաջ բոլոր պատվերները համապատասխանեցնելով բյուջեով տվյալ նպատակի համար նախատեսված միջոցներին),
- Իրականացնել Ծրագրի շրջանակներում անհրաժեշտ դեղերի, բժշկական նշանակության ապրանքների և սարքավորումների` ուղղակի գնման մեխանիզմով ձեռքբերման պատվերի ձևավորումը և գնման ողջ գործընթացի կառավարումը և հաշվետվողականությունը,
- Եռամսյակային կտրվածքով ներկայացնել ուղղակի գնումների մեխանիզմով ներմուծված ապրանքների վերաբերյալ գին-որակ հաշվետվությունը էլեկտրոնային հարթակի միջոցով` համաշխարհային շուկայում գնային քաղաքականության համեմատական վերլուծություն ստանալու նպատակով,
- Իրականացնել ԾՀԽ ղեկավարի կողմից հանձնարարված այլ գործառույթներ:

REQUIRED QUALIFICATIONS: 


- Բակալավրի/մագիստրոսի որակավորում տնտեսագիտության, ֆինանսների կամ բիզնեսի կառավարման ոլորտներում,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
- առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ պետական գնումների ոլորտում,
- Գնումների մասնագետի որակավորման առկայություն,
- ՀՀ գնումների օրենսդրության, ընթացակարգերի և պահանջների լավ իմացություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման, ինչպես նաև բանակցությունների վարման ունակություններ,
- Ռազմավարական մտածողություն, աշխատանքի կազմակերպման, պլանավորման և գերակայությունների սահմանման հմտություններ,
- Թիմում և ինքնուրույն աշխատելու ունակություններ,
- Մասնագիտական հաղորդակցման հմտություններ՝ խմբի անդամների, շահագրգիռ կողմերի, գործընկեր կազմակերպությունների միջև համագործակցությունն ապահովելու համար,
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ՝ միաժամանակյա առաջադրանքներ կատարելու և առաջադրված վերջնաժամկետները պահպանելու նպատակով,
- MS Office փաթեթի լավ իմացություն, Excel ծրագրի գերազանց իմացություն,
- Միջազգային գնումների հարթակների օգտագործման փորձը կդիտվի որպես առավելություն:

APPLICATION PROCEDURES: 


Հետաքրքրված դիմորդներն իրենց ինքնակենսագրությունները (CVs)* պետք է ուղարկեն *****@***.**` էլ.հասցեին` ներկայացնելով նաև իրենց կողմից կազմակերպված գնումների առնվազն 5` ամենամեծ բյուջեով ընթացակարգերի ծածկագրերը

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ADDITIONAL NOTES: 


Ընտրված թեկնածուները, մինչև հարցազրույցի փուլը, հանձնելու են անգլերեն լեզվի իմացության թեստ

ABOUT COMPANY: 


ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերը համակարգող խումբ