Ֆակտոր տեղեկատվական կենտրոն (Factor TV) Տեղական ՀԿ / Հասարակական կազմակերպություն
Մեր մասին:
Factor TV-ն Հայաստանի առաջատար առցանց լրատվամիջոցներից է, որը լուսաբանում է Հայաստանի և տարածաշրջանի նորությունները, կարևոր իրադարձություններն ու զարգացումները: Factor TV-ի առաքելությունն է իր լսարանին անաչառ, հավաստի, ճշգրիտ և ժամանակին տեղեկատվություն տրամադրելը և Հայաստանում ժողովրդավարական արժեքների խթանումը: Factor TV-ն մեծ ուշադրություն է դարձնում իր աշխատակիցների համար ապահով, անվտանգ և դրական միջավայրի պահպանմանը։