Միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոն Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)
Մեր մասին:
«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ն գիտատեխնիկական կազմակերպություն է, որի ստեղծման հիմնական նպատակը ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում հետազոտությունների, վերլուծությունների, մշակումների և փորձաքննության իրականացումն է, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմնին` ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին, գիտատեխնիկական աջակցության տրամադրումը, շարունակական զարգացման ապահովումը, ՀՀ-ում միջուկային և ռադիացիոն անվտանգության մակարդակի բարձրացմանը նպաստելը: Ստեղծման պահից կենտրոնն որդեգրել է շարունակական զարգացման և կարողությունների մշտական կատարելագործման քաղաքականությունը։ Այն իր գործունեության մեջ օգտագործում է արդի մեթոդներ և մոտեցումներ, առկա լավագույն գործիքներ և որակյալ ու ստուգված տվյալներ, մշտապես նպաստում է իր անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչն իր հերթին երաշխավորում է մատուցվող ծառայությունների բարձր որակը։ Այս մոտեցման շնորհիվ կենտրոնը դարձել է միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտում գիտատեխնիկական գործունեություն ծավալող առաջատար կազմակերպություն տեղական շուկայում և վստահելի գործընկեր արտասահմանյան ընկերությունների համար։