Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Buissup Challenge
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Buissup
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 25 Օգոստոս 2026

Կիսվել՝

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՏԵՍԱԿ՝ 

Երիտասարդական Բիզնես Ֆորում

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 

Սեպտեմբերի 11-13-ը «ԱՅԲ» դպրոցում կանցկացվի Buissup Challenge-ը՝ իրական բիզնես խնդիրների համար կիրառելի լուծումներ մշակելու նպատակով։

Buissup Challenge-ի մասին
Ունես մասնագիտական փորձ, նորարար մտածողություն և ցանկանում ես գիտելիքներդ կիրառել իրական բիզնես միջավայրո՞ւմ։ Buissup Challenge–ի ընթացքում, կազմելով թիմեր, հնարավորություն եք ստանալու՝ աշխատելու ընկերությունների ներկայացրած մարտահրավերների վրա, համագործակցելու տարբեր ոլորտների մասնագետների հետ և փորձառու մենթորների աջակցությամբ ստեղծելու լուծումներ, որոնք կարող են ազդել բիզնեսների հետագա զարգացման վրա։

Մասնակցելով ծրագրին՝

- կաշխատես իրական բիզնես մարտահրավերների վրա,
- կկիրառես մասնագիտական գիտելիքներդ և փորձդ գործնական միջավայրում,
- կհամագործակցես տարբեր ոլորտների մասնագետների հետ և կձևավորես նեթվորք,
- կստանաս մենթորների և ոլորտային փորձագետների աջակցությունը,
- քո լուծումը կներկայացնես բիզնես ոլորտի առաջատար ներկայացուցիչներին,
- հաղթելու դեպքում կստանաս դրամական պարգև։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 


Վայր՝ «ԱՅԲ» դպրոց

Սկիզբ՝ սեպտեմբերի 11, 17:30

Ավարտ՝ սեպտեմբերի 13

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ օգոստոսի 25

Գրանցման հղումը։ https://bit.ly/buissupregistration
Վիդեո հղում։ https://www.facebook.com/reel/1375182524081179

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

ProfEx LLC is an Armenian organization.