ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը աշխատանքի է հրավիրում բովանդակության տարածման և լսարանի աճի մասնագետի (SMM-manager (Growth + Monetization)) Media.am լրատվական-վերլուծական կայքի աշխատանքներում ներգրավվելու և թիմի հետ աշխատելու համար։
Մասնագետը պետք է աշխատի Media.am-ի լսարանի ներգրավվածությունն ու բովանդակության տարածումն ընդլայնելու ուղղությամբ՝ մրցունակությունն ամրապնդելու և մոնետիզացիայի ճանապարհներ գտնելու և փորձարկելու ուղղությամբ։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
.
Հիմնական գործառույթներ
- Գնահատել Media.am-ի՝ լսարանի ներգրավման ու բովանդակության մոնետիզացիայի հնարավորությունները;
- Մշակել Media.am-ի լսարանի աճի ու մոնետիզացիայի հայեցակարգ և գործողությունների ծրագիրը;
- Media.am-ի խմբագրության հետ համատեղ մեկնարկել հայեցակարգից բխող գործողությունները;
- Աշխատել Media.am-ի լսարանի ներգրավվածության մեծացման ուղղությամբ, կայքի բովանդակությունը համապատասխանեցնել սոցիալական մեդիա հարթակների ձևաչափերին, զարգացնել լրատվամիջոցի սոցիալական էջերը, հատուկ շեշտ դնելով YouTube-ի և ТikTok-ի հարթակներում ներկայության զարգացման վրա։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
.
Անհրաժեշտ որակավորումներ
- Բարձրագույն կրթություն, մասնագիտացում հաղորդակցության, թվային մարքեթինգի, սոցիոլոգիայի ոլորտներում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ սոցիալական մեդիա մարքեթինգի, բովանդակության տարածման, լսարանի վերլուծության և ներգրավվածության ոլորտներում։;
- Հայաստանում մեդիա դաշտի խորքային իմացություն;
- Իրականցված նմանատիպ նախագծերի, մեդիա հարթակների հետ աշխատանքի հաջողված փորձ։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել
assistant@mediainitiatives.am էլ․ փոստի հասցեին հետևյալ փաստաթղթերը՝
- CV, նմանատիպ հաջողված ծրագրերի նկարագրություն ու հղումներ ։
Խնդրում ենք թեմայի դաշտում նշել՝ «թվային մարքեթինգի մասնագետ»։
Ընտրված մասնագետի հետ կնքվելու է քաղիրավական պայմանագիր ապրիլ ամսից՝ աշխատանքային նպատակներին համապատասխան զբաղվածությունը համատեղ որոշելու արդյունքում։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.