ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
- Կատարել բանկային փոխանցումներ
- ՀԾ համակարգ մուտքագրել բանկային փոխանցումներն ու հաշիվ ապրանքագրերը, տալ համապատասխան հաշվապահական ձևակերպումներ
- Պատրաստել ամսական ֆինանսական հաշվետվություն իրականացված ծախսերի վերաբերյալ
- Վարել կազմակերպության պահեստի շարժը
- Իրականացնել կազմակերպության ակտիվների և պարտավորությունների տարեկան գույքագրում ֆինանսական թիմի հետ միասին
- Իրականացնել ֆինանսական փաստաթղթերի պատշաճ փաստաթղթավորում
- Աջակցել տարեկան աուդիտի գործընթացին
- Անհրաժեշտության դեպքում պատրաստել շահառուներին բաշխման ենթակա ապրանքների ընդունման-հանձնման ակտեր, պարբերաբար ստուգել համապատասխան հաշիվ ապրանքագրերին կից բոլոր անհրաժեշտ ընդունման-հանձնման ակտերի առկայությունը
- Կատարել իր ղեկավարների /տնօրեն, ֆինանսական տնօրեն/ կողմից տրված այլ առաջադրանքներ զբաղեցված պաշտոնի շրջանակներում
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Կատարել Ֆինանսական մասնագետ դերին համապատասխան հիմնական պարտականությունները,
- Համագործակցել թիմի անդամների և գործընկերների հետ,
- Պահպանել ժամկետները և որակական չափանիշները:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահական հաշվառման կամ տնտեսագիտության ոլորտներում
• Առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
• Անգլերեն լեզվի լավ իմացություն
• ՀԾ իմացություն
• Համակարգչային ծրագրերի, մասնավորապես MS Excel-ի գերազանց իմացություն
• Միառժամանակ տարբեր առաջադրանքներ կատարելու և ծանրաբեռնված աշխատելու կարողություններ
• Լավ հաղորդակցման և բանակցելու հմտություններ
• Լավ կազմակերպչական հմտություններ և թիմում աշխատելու կարողություն
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Համապատասխան թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել
info@far.am էլ. հասցեին՝ վերնագրում նշելով "ֆինանսական մասնագետ":
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.