Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Գլխավոր հաշվապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Eleven Construction LLC
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 16 ապրիլ 2026

Կիսվել

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Կազմակերպությանն անհրաժեշտ է գլխավոր հաշվապահ

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը,
Ապահովել հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ,
Անմիջականորեն իրականացնել և/կամ վերահսկել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը,
Ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն,
Վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահությունը,
Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին, և ապահովել հաշվապահությանվարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան,
Կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
Դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր,
Ձևակերպել հաշվարկային հաշիվների քաղվածքները։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

3 տարվա աշխատանքային փորձ,
Հարկային օրենսդրության իմացություն,
ՖՀՄՍ-ների իմացություն,
MS Office-ի, մասնավորապես`Excel-ի իմացություն,
ՀԾ համակարգով աշխատանքի փորձ,
Հայերենի գերազանց և ռուսերենի լավ իմացություն,
Պատասխանատվության բարձր զգացում և սթրեսակայունություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Դիմելու համար խնդրում ենք ռեզյումեները ուղարկել Info@elevenconstruct.com էլ հասցեին: Մանրամասների համար կարող եք զանգահարել +37441465556 համարին:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 

Բոլոր հետաքրքրվող անձինք

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Շինարարական կազմակերպություն