Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Բացել որոնումը Փակել որոնումը
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ
Կազմակերպություն՝
KNAUF Armenia
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների Վերջնաժամկետը՝ 06 Դեկ 2026

Կիսվել՝

ԴՐՈՒՅՔ՝ 

Լրիվ դրույքով (8 ժամ, շաբաթական 5 օր) 3 ամիս փորձաշրջանով:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 


«ԿՆԱՈՒՖ Արմենիա» ՍՊԸ-ն փնտրում է Գլխավոր Հաշվապահի պաշտոնի համար ինքնամոտիվացված, նախաձեռնող և բարձր սկզբունքայնություն ունեցող, պրոֆեսիոնալ, ազնիվ աշխատող։ Հաջողակ թեկնածուն կվերահսկի և կկառավարի ընկերության հաշվապահական գործառույթների ամբողջ շրջանակը, այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների կազմումը, հարկային օրենսդրության հետ կապված հարցերը, օրենսդրական պահանջների պահպանումը, ինչպես նաև մարդկային ռեսուրսների վարչարարությունը։

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 


- Կառավարել և վերահսկել Ընկերության հաշվապահական բաժնի բոլոր հաշվապահական գործառույթները,
- Կազմել և ներկայացնել Ընկերության և Խմբի ղեկավարության կողմից պահանջվող ներքին ֆինանսական, կառավարչական հաշվետվություններ, նրանց կողմից առաջադրվող ձևաչափերով և ժամկետներում,
- Կազմել և ներկայացնել ֆինանսական և այլ հաշվետվություններ հարկային և այլ պետական մարմիններին,
- Վերահսկել և իրականացնել ներմուծումների հետ կապված գործառույթները՝ հաշվապահական ձևակերպում, համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- Վերահսկել և վարել կրեդիտորական և դեբիտորական պարտքերի հաշվառումը և վերահսկողությունը,
- Պատրաստել ամսական, եռամսյակային և տարեկան կառավարչական հաշվետվություններ,
- Կազմակերպել փաստաթղթաշրջանառությունը ` կապված Ընկերության ընդհանուր, տնտեսական և ֆինանսական գործունեության հետ,
- Կատարել ընկերության գործադիրի կողմից տրված՝ աշխատանքի հետ կապված այլ առաջադրանքներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 


- Հաշվապահության, ֆինանսների կամ համապատասխան այլ ոլորտների մագիստրոսի աստիճան,
- Գլխավոր Հաշվապահի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ,
- ՀՀ հարկային օրենսդրության, հաշվապահական հաշվառման հիմունքների և ստանդարտների գերազանց իմացություն,
- Էքստրեմալ և լարված պայմաններում արագ կողմնորոշվելու, մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու ունակություն,
- Մեծ պատասխանավություն և ուշադություն մանրուքների նկատմամբ,
- Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն, ներառյալ Microsoft Office ծրագրային ապահովումը (Excel, Word, PowerPoint և Outlook) և հաշվապահական ծրագրայինի փաթեթները (հայկական ծրագրեր) ,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն։

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Սկսած 1,000,000 ՀՀ դրամից (hամախառն) ` կախված գիտելիքներից և կարողություններից։

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ՝ 


Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով՝ MS Word կամ Adobe PDF ձևաչափով:
Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը.
- Ընթացիկ ինքնակենսագրություն ` դիմողի 3x4 չափի լուսանկարով ։
Դիմումները պետք է ուղարկել մինչև վերջնաժամկետը ՝
info-am@knauf.com էլ. հասցեին։ Խնդրում ենք նամակի վերնագրում նշել պաշտոնի անվանումը («Գլխավոր Հաշվապահ»):
Վերջնաժամկետից հետո ստացված դիմումները չեն դիտարկվի:

Խնդրում ենք ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք CareerCenter-ի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 


ԿՆԱՈՒՖ Արմենիա ՍՊԸ -ն շինանյութ արտադրող գերմանական ԿՆԱՈՒՖ ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: 1932 թվականին Գերմանիայում հիմնադրված ԿՆԱՈՒՖ Խումբը, գիպսաստվարաթղթե սալերով և ցինկապատ պրոֆիլներով չոր շինարարական համակարգերի համաշխարհային առաջատար արտադրող է: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.knauf.com.