Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Բացել որոնումը Փակել որոնումը
Համակարգչային Օպերատոր
Կազմակերպություն՝
Grand Candy
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների Վերջնաժամկետը՝ 27 Նոյ 2026

Կիսվել՝

ԴՐՈՒՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 


Գրանդ Քենդի ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում մարդկանց՝ համակարգչային օպերատորի թափուր հաստիքը զբաղեցնելու համար.

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 


- Մեծածախ/մանրածախս պատվերների հավաքում համակարգչային ծրագրով և ձևակերպում,
- Արտադրանքի շրջանառության և իրացման վերաբերյալ հաշվետվությունների կազմում,
- Նոր ապրանքների գների մուտքագրում համակարգչային ծրագրով և ապրանքների վերագնահատում,
- Մանրամեծածախ առևտրի առաքիչների փաստաթղթերի սպասարկում,
- Առաքիչների կողմից օրական վաճառքի արդյունքների ներկայացում վերադասին,
- Պատվերների ընդունում, համակարգում և տրամադրում շուկայագետներին,
- Օրվա ընթացքում եղած դեֆիցիտային ապրանքների ցուցակի պատրաստում,
- Վաճառքի համար ոչ պիտանի ապրանքների վերադարձի ձևակերպում և մուտքագրում,
- Ապրանքների անվանացանկի, գնացուցակների, հաշվետվությունների, պահանջագրերի, զեկուցագրերի, հաշիվ–ապրանքագրերի և այլ փաստաթղթերի պատրաստում համակարգչային պատկեր,
- Առաքիչների կողմից օրական վաճառքի ձևակերպում և մնացորդի ավտոմատացված գործընթացի հսկում, երթուղիների փոփոխության աշխատանքներ ծրագրով,
- Վերադասի կողմից տրված աշխատանքային ծառայությունների հետ կապված այլ ծառայողական առաջադրանքների կատարում։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 


- Աշխատանքային փորձը ցանկալի է;
- 1C ծրագրի իմացություն;
- Պատասխանատվության զգացում;
- Բարձրագույն կրթություն;
- Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն;
- Համակարգչային ծրագրերից օգտվելու գիտելիքներ։

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ՝ 


Աշխատանքին դիմելու համար կարող եք ուղարկել 010-446334 կամ 010-446383 հեռախոսահամարներով, կամ ուղարկել ինքնակենսագրական էլ. հասցեին ՝staff@grandcandy.am
Հասցե՝ Հրանտ Վարդանյան 33, ք․ Երևան

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 


«Գրանդ Քենդի» ընկերությունը Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության ամենախոշոր ձեռնարկություններից մեկն է: Այն 2000 թվականին հիմնադրել է Հրանտ Վարդանյանը: