Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել մոդերն տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Հաշվապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Grand Candy
Վայր՝ Երևան, Հայաստան

Կիսվել

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Գրանդ Քենդի» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում բարձրագույն կրթությամբ և 1C 8.3 ծրագրային իմացությամբ հաշվապահների:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Վարել իրեն վերապահված ոլորտին առնչվող Ընկերության ունեցվածքի, պարտավորությունների և տնտեսական օպերացիաների հաշվապահական հաշվառումը;
- Ըստ հաշվապահական հաշվառման համապատասխան բաժինների առաջնային փաստաթղթերն ընդունել և իրականացնել հսկողություն, դրանք նախապատրաստել հաշվային մշակման;
- Մասնակցել ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանն ու ֆինանսական կարգապահության պահպանմանն ուղղված միջոցառումների մշակման ու իրականացմանը;
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված աշխատանքային գործառույթների հետ կապված այլ ծառայողական հանձնարարություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վերջին 5 տարում;
- 1C (8.3) հաշվապահական ծրագրի իմացություն; MS Office (Word, Excel) և e-Invoicing ծրագրի իմացություն;
- Հարկային օրենսդրության և հաշվային պլանի իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը staff@grandcandy.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՝ 010446334 կամ 010446383 հեռախոսահամարով:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.