Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Բացել որոնումը Փակել որոնումը
ԿՈՄԵՐՑԻՈՆ ՄԵՆԵՋԵՐ
Կազմակերպություն՝
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների Վերջնաժամկետը՝ 22 Նոյ 2026

Կիսվել՝

ԴՐՈՒՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 


«ՄՏԿ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում կոմերցիոն մենեջերի՝ թափուր հաստիքը զբաղեցնելու համար։

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

• Մրցույթների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և մրցակցային փաստաթղթերի կազմում, հանձնում,
• ընկերության պոտենցիալ գործընկերների հետ բանակցությունների վարում,
• պայմանագրերի կնքում, կոմերցիոն առաջարկների կազմում,
• պատվերների իրականացում պատվերի ընդունման պահից մինչև ապրանքները հաճախորդին մատակարարելու պահը (պատվերի կատարման պատասխանատվություն),
• հաճախորդներին գործընթացի մասին ամբողջական տեղեկատվության տրամադրում,
• գնագոյացման հաշվարկ,
• մարքեթինգ (ուսումնասիրություն),
• ծառայողական գործուղումների մեկնում՝ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով,
• ըստ անհրաժեշտության այլ պարտականությունների կատարում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

• Բարձրագույն կրթություն,
• առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ` նմանատիպ պաշտոնում,
• ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն`գրավոր և բանավոր,
• վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություն,
• թիմում արդյունավետ աշխատելու հմտություն,
• համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն՝ MS Office, ինտերնետ,
• կազմակերպչական գերազանց հմտություններ և որոշումներ կայացնելու ունակություն,
• սթրեսային իրավիճակներում արդյունավետ աշխատելու և մանրուքների նկատմամբ ուշադրության ունակություն,
• պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Ինքնակենսագրականում (CV) անպայման նշել ակնկալվող աշխատավարձի չափը։

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ՝ 


Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) hr@mtk.am էլ.փոստի հասցեին՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 


«ՄՏԿ» Ընկերությունը մասնագիտացված է սարքավորումների, ապրանքների ներմուծման, արտադրության և արտահանման որոլտներում։

«ՄՏԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին և հանդիսանում է գազի սարքավորումներ արտադրող և ներկրող խոշորագույն ընկերություններից մեկը ՀՀ-ում։

Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են գազի ծավալի էլեկտրոնային ճշտիչներով համալրված հաշվիչների արտադրությունը, հաշվիչ հանգույցով պահարանային գազակարգավորիչ կետերի արտադրությունը, ցածր, միջին և բարձր ճնշման արդյունաբերական գազի սարքավորումների ներմուծումն ու արտահանումը։

Ընկերությունը հավատարմագրված է մասնագիտացված կազմակերպությունների և անհատների չափման միջոցների (ճնշման և ջերմաստիճանի) տրամաչափարկաման ոլորտում: Տրամադրում է տրամաչափարկաման լաբորատորիայի հավատարմագրման ոլորտին համապատասխան չափման միջոցների տրամաչափարկման ծառայություններ։

Ընկերությունն ունի գազի հաշվիչների, գազի ձայնաազդանշանային սարքերի և գազի ճնշման կարգավորիչների կարգաբերման, ստուգման և վերանորոգման մասնագիտացված լաբորատորիա։

Ընկերությունը մշտապես ընդլայնում է առաջարկվող ապրանքների և ծառայությունների տեսականին և հանդիսանում է մի շարք առաջատար արտադրողների պաշտոնական դիստրիբյուտորը։

Աշխատանքներն իրականացվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից՝ օգտագործելով վերջին սերնդի նորագույն ինտելեկտուալ սարքավորումներ, որոնք ապահովում են պատվերի կատարման առավելագույն արագություն և մրցունակ գներ։