Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Բացել որոնումը Փակել որոնումը
Փոխել դասական տարբերակի
Ընդունարանի Աշխատակից
Children of Armenia Charitable Fund
20 Նոյեմբեր 2026
Jermuk Group
Արտահանման մասնագետ
"Jermuk Group" CJSC
19 Նոյեմբեր 2026
Media Researcher
Embassy of the United Arab Emirates in Yerevan
17 Նոյեմբեր 2026
Finance and Administration Officer
The International Federation of Red Cross and Red Crescent Societies (IFRC)
17 Նոյեմբեր 2026
Վաճառքի Մասնագետ / Sales Specialist
Representative Office of "KRKA, Pharmaceutical Factory, d.d., Novo Mesto"
17 Նոյեմբեր 2026
Development of Water Protection Educational Materials for Preschools
GIZ
16 Նոյեմբեր 2026
Office Manager
GIZ
13 Նոյեմբեր 2026
Հաճախորդների բողոքների մասնագետ
EvocaBank
13 Նոյեմբեր 2026
Սպասարկման բարելավման թիմի մասնագետ
EvocaBank
13 Նոյեմբեր 2026
Community Development Coordinator
Tufenkian Foundation
13 Նոյեմբեր 2026
Շուկայի Զարգացման Պատասխանատու
Avers CJSC
13 Նոյեմբեր 2026
Organizational Capacity-Building Initiative for Business Membership Organizations and Advocacy CSOs | December 2026 – August 2027
Center for International Private Enterprise
13 Նոյեմբեր 2026
Բժշկական Ներկայացուցիչ / Medical Representative
Representative Office of "KRKA, Pharmaceutical Factory, d.d., Novo Mesto"
13 Նոյեմբեր 2026
Վերապատրաստողների վերապատրաստման դասընթացվար (ToT)
WCC Armenia Round Table Foundation
12 Նոյեմբեր 2026
Գրասենյակի ադմինիստրատոր
EvocaBank
10 Նոյեմբեր 2026
Ընդունարանի Աշխատակից
Կազմակերպություն՝
Children of Armenia Charitable Fund
Վայր՝ Երևան, Հայաստան
Մեկնարկը՝ 20 Նոյ 2026
Դիմումների Վերջնաժամկետը՝ 30 Նոյ 2026

Կիսվել՝

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 


ՔՈ ԴԵՐԸ
Եթե կազմակերպված ես, պատասխանատու, ունես հաղորդակցման գերազանց հմտություններ, կարողանում ես համակարգել բազմաբնույթ առաջադրանքներ և արագ կողմնորոշվել փոփոխվող իրավիճակներում, ապա ՔՈԱՖ-ում ընդունարանի աշխատակցի դերը հենց քեզ համար է։

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

Վարչական և կազմակերպչական գործառույթներ

-Պատասխանել հեռախոսազանգերին և վարել գործատուի նամակագրությունը։
-Համակարգել մուտքային և ելքային փաստաթղթերի հոսքը՝ ապահովելով դրանց գրանցումն ու պահպանումը։
-Նախապատրաստել հանդիպումներ և ժողովներ և կազմակերպել հյուրերի պատշաճ ընդունելություն։
-Ստացված հաշիվների հիման վրա կազմել ընդունման-հանձնման արձանագրություններ և ապահովել դրանց ստորագրման ու պահպանման գործընթացը։
-Ըստ անհրաժեշտության համակարգել Հիմնադրամի տրանսպորտային կարիքները՝ օգտագործելով առկա էլեկտրոնային համակարգը։
-Կատարել վարչական հանձնարարություններ՝ ինչպիսիք են պատճենահանում, պրինտ, սկանավորում, գրառումների կատարում և այլն։
-Հետևել գրասենյակային պարագաների, գրենական պիտույքների և տնտեսական ապրանքների առկայությանը և անհրաժեշտության դեպքում ներկայացնել հայտեր քանակների համալրման նպատակով։
-Համակարգել և մաքրության պատասխանատուների միջոցով ապահովել գրասենյակի մաքրությունը։
-Կատարել գործադիր տնօրենի և գործառնությունների գծով ղեկավարի՝ ընդունարանի աշխատակցի պարտականություններից բխող այլ հանձնարարությունները և առաջադրանքները։
-Աջակցել աշխատակիցների հավաքագրման գործընթացին՝ համակարգելով հարցազրույցների ժամանակացույցը և թեկնածուների հետ հաղորդակցությունը։
-Գործառնությունների համակարգողի ներգրավմամբ աջակցել նոր աշխատակիցների ինտեգրման գործընթացին։
-Աջակցել թիմային միջոցառումների կազմակերպմանը։

ՔՈ ԹԻՄԸ
Դու կմիանաս ՔՈԱՖ-ի Գործառնությունների բաժնին և կաշխատես գործառնությունների գծով ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

ԴՈՒ

Մենք ակնկալում ենք, որ դու ունենաս՝

Մասնագիտական գիտելիքներ և հմտություններ

-Բարձրագույն կրթություն և վարչական ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ։
-Հայերենի և անգլերենի գերազանց գրավոր և բանավոր իմացություն (ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)։
-Գրասենյակային թվային գործիքների, Google հավելվածների (մասնավորապես՝ Google Sheets) իմացություն (էլեկտրոնային հաշիվների համակարգի (e-invoicing) իմացությունը կդիտվի որպես առավելություն)։
-Կազմակերպչական, հաղորդակցման և ժամանակի կառավարման հմտություններ։

Անձնային հատկանիշներ
-Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքներին։
-Գաղտնապահություն և մասնագիտական էթիկա։
-Ինքնուրույն աշխատելու և խնդիրներ լուծելու կարողություն։
-Առաջնահերթություններ սահմանելու և վերջնաժամկետները պահպանելու կարողություն։
-Նախաձեռնողականություն և փոփոխվող իրավիճակներին արագ հարմարվելու ունակություն։
-Հուզական բանականություն և թիմում համագործակցելու կարողություն։
-ՔՈԱՖ-ի առաքելության և արժեքների նկատմամբ նվիրվածություն։

ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) հիմնադրվել է 2003 թվականին՝ Հայաստանի գյուղական համայնքներում զարգացման նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով։ Կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով ՔՈԱՖ-ը ձգտում է Հայաստանի գյուղական բնակավայրերում ապրելն ու սեփական ներուժն իրացնելը դարձնել գիտակցված ընտրություն։

Իր գործունեության ընթացքում ՔՈԱՖ-ը ներդրել է ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ շահառուների ցանկում ընդգրկելով Հայաստանի վեց մարզերի ավելի քան 100 համայնքների 150,000-ից ավելի բնակիչների։

Համայնքային զարգացման ծրագրերին զուգահեռ ՔՈԱՖ-ը զարգացնում է ՍՄԱՐԹ կենտրոնների համահայաստանյան ցանցը՝ ընդլայնելով իր գործունեությունը Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում։

Մենք արագ զարգացող, նորարար և փոփոխություններին բաց կազմակերպություն ենք։ Փնտրում ենք թիմակիցներ, որոնք կիսում են մեր արժեքները և պատրաստ են իրենց աշխատանքով նպաստել գյուղական Հայաստանի զարգացմանը։


ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
Մրցունակ աշխատավարձ և մասնագիտական զարգացման հնարավորություններ,
Տարեկան 20 աշխատանքային օր վճարովի արձակուրդ,
Երկարացված Ամանորյա արձակուրդ՝ մինչև հունվարի 7-ը,
Թիմի անդամների համար հատուկ զեղչային պայմաններ՝ Կոնցեպտ հյուրանոցից օգտվելու համար (20%)
Ճկուն աշխատանքային ժամերի հնարավորություն՝ տարեկան մինչև 32 ժամ,
Լրացուցիչ հանգստյան օրեր (Comp Days)՝ համաձայն կազմակերպության ընթացակարգի։

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ՝ 


ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը նոյեմբերի 30-ի օրվա ավարտն է։ Դիմելու համար անցեք հետևյալ հղումով՝ https://coaf.bamboohr.com/careers/208 ։

Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

Խնդրում ենք ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք CareerCenter-ի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 


ABOUT US
The Children of Armenia Charitable Fund (COAF) was founded in 2003 to create new development opportunities in rural communities of Armenia. Through its education, healthcare, social and economic development programs, COAF strives to make living in rural Armenia and realizing one's potential there a conscious choice.
Since its founding, COAF has invested more than USD 100 million, reaching over 150,000 residents in more than 100 communities across six regions of Armenia.
Alongside its community development programs, COAF is building a nationwide network of SMART Centers, expanding its work in the Lori, Armavir and Syunik regions.
We are a fast-growing, innovative organization that is open to change. We are looking for teammates who share our values and are ready to contribute to the development of rural Armenia through their work.