company icon
Barsis

Barsis LLC

About us:

ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ին: Ընկերությունն իր աշխատանքը սկսել է լինելով LOREAL ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որն իր մեջ ներառում է Garnier, Elseve և Maybelline ապրանքանիշերը: Ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ-սրահ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ Բարսիս ընկերության խանութ-սրահների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատակազմը բաղկացած է 630 հոգուց: Այսօր ընկերությունը համարվում է երկրի խոշոր հարկատուներից մեկը ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ն զբաղվում է շինարարական ապրանքների, օծանելիեքի և կոսմետիկ միջոցների, տնտեսական ապրանքների ներմուծմամբ, մանրածախ և մեծածախ վաճառքով: Բացի այդ ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ն 2009 թ.-ին ստաձնեց նաև մետաղապլաստե և պոլիպրոպիլենային խողովակների արտադրության գործընթացը՝ KALDO ապրանքանիշի ներքո: Ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` այն համագործակցում է ավելի քան 600 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղում: Բարսիս-ի տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքները՝ մոտ 38.000մ2 , և լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը: Ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով:

Barsis