company icon
Սախարովի անվան ՄԻՊՀԿ

Սախարովի անվան ՄԻՊՀԿ

About us:

«Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը (Սախարովի կենտրոն) անկախ, ոչ քաղաքական և շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է։ Այն ստեղծվել է 1990 թվականին։

Սախարովի կենտրոնի առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն ու ժողովրդավարական համակարգի զարգացման խթանումն է:

Սախարովի կենտրոնն իր մարզային մասնաճյուղերի հետ համատեղ իր գործունեությունն իրականացնում է Երևանում, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում և Լոռու մարզի մի շարք բնակավայրերում։

Կազմակերպության գործունեության նպատակները․
1. նպաստել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովմանը,
2. նպաստել քաղաքացիական հասարակության կառույցների կարողությունների հզորացմանը,
3. նպաստել որոշումների ընդունման և հանրային կառավարման վերահսկողության գործընթացներին հասարակության մասնակցության ապահովմանը,
4. նպաստել բնակչության իրավագիտակցության, իրավական մշակույթի և ընկալման մակարդակի բարձրացմանը,
5. ցուցաբերել անվճար իրավաբանական ծառայություններ,
6. աջակցել հանրապետությունում արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը և ընտրական ինստիտուտի կայացմանը, այդ նպատակով իրականացնել ընտրությունների և հանրաքվեների նկատմամբ հասարակական վերահսկողության, այդ թվում` դիտորդական առաքելություն,
7. իրականացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության և նրանց կողմից իրականացվող ծրագրերի, ինչպես նաև հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային, բնապահպանական ոլորտներում ուսումնասիրություններ, մշտադիտարկում և գնահատում,
8. մասնակցել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ օրենքների և այլ իրավական ակտերի ստեղծման աշխատանքներին և հանրային քննարկումներին,
9. իր նպատակների իրականացման համար կազմակերպությունը կարող է իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:

Գործունեության հիմնական ուղղությունները․
1. Մարդու իրավունքների պաշտպանություն
2. Կրթական աշխատանք` միտված քաղաքացիական հասարակության հզորացմանը
3. Մշտադիտարկում և շահերի պաշտպանություն
4. Հետազոտական-վերլուծական աշխատանք
5. Ռեսուրս-կենտրոնի ծառայություններ

Սախարովի անվան ՄԻՊՀԿ