Villeroy & Boch CJSC / Closed Joint-Stock Company
About us:
Վի ընդ Բի սթայլ ՓԲԸ-ն հանդիսանում է Գերմանական Villeroy&boch; կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Վի ընդ Բի սթայլ ՓԲԸ-ն հայաստանյան սպառողին է առաջարկում աշխարհահռչակ Villeroy & Boch, Dornbracht, Bisazza, Geberit, Bassano Parquet և այլ բրենդների որակյալ տեսականիները: Կազմակերպությունը իր սպառողներին է առաջարկում բարձրորակ և նրբագեղ սպասքի ընտրանի, սանտեխնիկայի լայն և յուրօրինակ ընտրանի, սալիկների լայն տեսականի, լույսեր՝ ցանկացած ինտերիերի համար, մանրահատակի տեսականի ՝ մի խոսքով այն ամենը ինչ անհրաժեշտ է տան նրբաոճ և նրբաճաշակ կահավորման համար: Վի ընդ Բի սթայլ ՓԲԸ – ն իր գործունեության կարճ ժամանակահատվածում հասցրել է իր ուրույն տեղը գտնել նաև հայկական շուկայում, ինչը խոսում է ներկայացվող ապրանքների բարձր որակի և շուկայում դրանց պահանջարկի առկայության մասին: