TERM
: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION
: 
Սպեցմաշ ՍՊԸ-ն Հայաստանում է արդեն 12 տարի և վայելում է ՀՀ շուկայի առաջատար դիրքերը։ Սպեցմաշ ՍՊԸ-ն ընդլայնում է իր վաճառքի թիմը և փնտրում է վաճառքի մենեջերների, ով սիրում է վաճառքների աշխարհը, պատասխանատու է և աշխատասեր։
RESPONSIBILITIES
: 
- Թիրախային լսարանի հետ կապի հաստատում, առաջարկի ներկայացում;
- Պոտենցիալ հաճախորդների հետ բանակցությունների իրականացում;
- Հաճախորդների կարիքների և ցանկությունների բացահայտում;
- Հետադարձ կապի ապահովում;
- Հաճախորդների հետ երկարատև փոխհարաբերությունների հաստատում։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է տեխնիկական կամ բիզնեսի կամ մարկետինգի ոլորտի;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
- Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն;
- Համակարգչային ծրագրերի իմացություն(MS office);
- Հաղորդակցման հմտություններ;
- Բանակցություններ վարելու հմտություններ;
- Վաճառքի հմտություններ;
- Համակարգչային գրագիտություն;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Ինքնակազմակերպված;
- Վարորդական իրավունքի վկայական (B կատեգորիա) և ավտոմեքենայի առկայություն։
APPLICATION PROCEDURES
: 
Դիմելու համար կարող եք ուղարկել ինքնակենսագրություն (CV)
[email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Վաճառքի Մենեջեր»:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
OPEN TO/ ELIGIBILITY CRITERIA
: 
Մինչև 45 տարեկան ցանկացած սեռի ներկայացուցիչներ
ADDITIONAL NOTES
: 
Սպեցմաշ ՍՊԸ-ն առաջարկում է․
- Մրցակցային աշվատավարձ
- Անվճար ուսուցում
- Բոնուսային համակարգով վարձատրվելու հնարավորություն
- Ընկերական մթնոլորտ և զարգանալու հնարավորություն
- Աշխատանք մի ոլորտում, որտեղ Ձեր ներդրումը տեսանելի արդյունք է տալիս։
ABOUT COMPANY
: 
«Սպեցմաշ» ՍՊԸ գյուղատնտեսական, կոմունալ, ճանապարհաշինարարական տեխնիկայի առաջատար մատակարարող է և զբաղվում է դրանց իրացմամբ Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում: Ընկերությունը հիմնադրվել է 2013թ-ին:
Առաքելությունը.
Շնորհիվ պրոֆեսիոնալ աշխատանքի՝ ՀՀ շուկայում ձեռք է բերել մեծ փորձ, որը թույլ է տալիս այսօր ապահովել առավել արդյունավետ և լավագույն ցուցանիշներ մի շարք ոլորտներում: Ընկերության առաքելությունն է ՀՀ արդյունաբերության և ագրարային սեկտորներին մատակարարելու ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված մեխանիզմներ, որոնք կտնտեսեն սպառողների և՛ ժամանակը, և՛ ծախսերը:
Ինչպես են կատարելագործվում.
Խորհրդակցություն. Աշխատանքի ընթացքում իրականացվել են և անց են կացվում խորհրդակցություններ ՀՀ գյուղատնտեսական նախարարաության տեխնիկական վերահսկողության տեսչության և այլ պրոֆիլային բաժինների միջամտությամբ:
Այսպիսի մեթոդներով «Սպեցմաշ» ՍՊԸ-ի մասնագետների կապը ֆերմերների հետ հանգեցրել են գյուղտեխնիկայի վաճառքների և գյուղսարքավորումների սպասարկման ընդլայնմանը: Ներկա պահին «Սպեցմաշ» ընկերությունը ակտիվ զարգացող նապատակասլաց ընկերություն է, գիտականորեն հիմնավորված մոտեցմամբ և պրոֆեսիոնալ անձնակազմով, նպաստելու՝ հատուկ տեխնիկաների ապահովումը և դրանց էֆեկտիվ զարգացումը հայկական սպառողներին: