Close Search

Jobs and Careers

Open search Close search
Բիզնեսի Միջազգային Ընդլայնման Բաժնի Պետ
Company: EvocaBank
Location: Yerevan, Armenia
Deadline: 06 Nov 2026

Share this page:

JOB DESCRIPTION: 



Evoca-ն փնտրում է Բիզնեսի միջազգային ընդլայնման բաժնի պետ, ով պատասխանատու կլինի բանկի բիզնեսի միջազգային ընդլայնման, նոր շուկաների, բիզնես հնարավորությունների, ինչպես նաև նոր պրոդուկտների ու ծառայությունների զարգացման հեռանկարների ուսումնասիրման և գնահատման, նոր շուկաներ մուտք գործելու նախաձեռնությունների համակարգման, ղեկավարության որոշումների կայացմանն աջակցող վերլուծական ու ֆինանսական գնահատումների իրականացման, միջազգային նախագծերում ներգրավված ներքին ստորաբաժանումների աշխատանքների կոորդինացման, ինչպես նաև միջազգային շուկաների, մրցակցային միջավայրի և կարգավորող փոփոխությունների մշտադիտարկման համար:


Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

RESPONSIBILITIES: 


  • նոր միջազգային շուկաների և բիզնես հնարավորությունների ուսումնասիրում և գնահատում՝ Բանկի ռազմավարական նպատակներին համապատասխան,
  • բանկի բիզնեսի միջազգային ընդլայնման նախագծերի և նոր շուկաներ մուտք գործելու նախաձեռնությունների համակարգում՝ նախնական գնահատումից մինչև իրականացում,
  • նոր միջազգային պրոդուկտների, ծառայությունների և բիզնես մոդելների մշակման և ներդրման հնարավորությունների բացահայտում և գնահատում,
  • միջազգային նախաձեռնությունների ֆինանսական, առևտրային և իրագործելիության վերլուծությունների ու գնահատումների իրականացում,
  • բիզնես-քեյսերի, ֆինանսական գնահատումների, վերլուծական հաշվետվությունների, ներկայացումների և առաջարկությունների պատրաստում՝ ղեկավարության կողմից որոշումների կայացմանն աջակցելու նպատակով,
  • միջազգային նախագծերում ներգրավված Բանկի ներքին ստորաբաժանումների և այլ շահագրգիռ կողմերի աշխատանքների համակարգում՝ ապահովելով համաձայնեցված գործողությունների ժամանակին և արդյունավետ իրականացումը,
  • հնարավոր միջազգային գործընկերների և համագործակցության հնարավորությունների բացահայտում և գնահատում,
  • միջազգային շուկաների, ոլորտային միտումների, մրցակցային միջավայրի և համապատասխան կարգավորող փոփոխությունների մշտադիտարկում,
  • բանկի բիզնեսի միջազգային ընդլայնման նախաձեռնությունների հետ կապված հնարավորությունների ու ռիսկերի գնահատում և համապատասխան առաջարկությունների ներկայացում,
  • միջազգային նախագծերի և նախաձեռնությունների իրականացման ընթացքին ու արդյունքներին հետևում և ղեկավարությանը պարբերաբար համապատասխան տեղեկատվության ներկայացում,
  • աջակցում Բանկի բիզնեսի միջազգային ընդլայնման ռազմավարության և համապատասխան ռազմավարական նախաձեռնությունների մշակմանն ու իրականացմանը,
  • անհրաժեշտության դեպքում բաժնի ներկայացում Բանկի բիզնեսի միջազգային ընդլայնման նախաձեռնություններին առնչվող ներքին և արտաքին հանդիպումների ու քննարկումների ընթացքում,
  • բանկի բիզնեսի միջազգային զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող այլ աշխատանքների կատարում՝ ղեկավարի հանձնարարությամբ:

REQUIRED QUALIFICATIONS: 


  • բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, միջազգային բիզնեսի կամ հարակից ոլորտում,
  • ֆինանսական վերլուծությունների, բիզնես-քեյսերի կազմման, ինչպես նաև ներդրումային ու ռազմավարական նախագծերի գնահատման փորձ,
  • միջազգային շուկաների, ֆինանսական համակարգի և բանկային բիզնես մոդելների խորը իմացություն,
  • շուկայական միջավայրի, մրցակցային իրավիճակի և օրենսդրական/կարգավորող պահանջների վերլուծության հմտություններ,
  • ռազմավարական և վերլուծական մտածողություն, մեծածավալ տեղեկատվություն համակարգելու և հստակ առաջարկություններ ձևակերպելու ունակություն,
  • միաժամանակ մի քանի նախագիծ ղեկավարելու և տարբեր ստորաբաժանումների աշխատանքներն արդյունավետ համակարգելու կարողություն,
  • բարձր մակարդակի հաղորդակցման, բանակցությունների վարման և շնորհանդեսների (ներկայացումների) պատրաստման հմտություններ,
  • MS Excel և PowerPoint ծրագրերի վստահ տիրապետում, ֆինանսական մոդելավորման փորձ,
  • անգլերենի գերազանց իմացություն (այդ թվում՝ բանավոր բանակցությունների և գործարար գրագրության մակարդակով),
  • նախաձեռնողականություն, պատասխանատվության բարձր զգացում, ինքնուրույն աշխատելու և ղեկավարության որոշումների կայացման համար անհրաժեշտ նյութեր պատրաստելու կարողություն:

APPLICATION PROCEDURES: 


Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Բիզնեսի միջազգային ընդլայնման բաժնի պետ»։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 


Evocabank ՓԲԸ-ն առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.evocabank.am: