Close Search

Jobs and Careers

Open search Close search
Հաճախորդների բողոքների մասնագետ
Company:
EvocaBank
Location: Yerevan, Armenia
Deadline: 09 Dec 2026

Share this page:

JOB DESCRIPTION: 


Աշխատատեղի նկարագրություն`

Evoca-ն փնտրում է Հաճախորդների բողոքների մասնագետ, ով պատասխանատու կլինի սպասարկման մշակույթի և ստանդարտների պահպանման վերահսկողության, հաճախորդների բողոքների ու առաջարկությունների կառավարման, ինչպես նաև սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման աջակցման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

RESPONSIBILITIES: 

Աշխատանքային պարտականություններ`

- հաճախորդների կողմից ներկայացված պաշտոնական և ոչ պաշտոնական բողոքների ընդունում, ուսումնասիրություն և կառավարման գործընթացի իրականացում,
- բողոքների ուսումնասիրության արդյունքում առաջացած խնդիրների բացահայտում, վերլուծություն և դրանց լուծմանն ուղղված համապատասխան միջոցառումների մշակում ու իրականացում,
- սպասարկման ստանդարտների և մշակույթի պահպանման վերահսկողություն, ընթացիկ մոնիտորինգների և ստուգումների իրականացում,
- կոնտակտային կենտրոնի հեռախոսազանգերի ընթացիկ մոնիթորինգ, զանգալսում՝ հիմնված հաճախորդների թողած գնահատականների վրա, և սպասարկման որակի վերահսկողություն,
- բանկի կողմից սահմանված հաղորդակցման հարթակներով հաճախորդներից ստացված նամակագրությունների ընթացիկ մոնիթորինգ և վերահսկում,
- սպասարկող աշխատակիցներին մասնագիտական և մեթոդական աջակցության տրամադրում՝ հաճախորդների սպասարկման որակի բարելավման նպատակով,
- բաժնի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում:

REQUIRED QUALIFICATIONS: 

Ներկայացվող պահանջներ`

- բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
- առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում,
- ՀԾ-Բանկ և MS Office ծրագրերի լավ իմացություն,
- թիմում արդյունավետ աշխատելու ունակություն, պրոֆեսիոնալիզմ և պատասխանատվության բարձր զգացում,
- ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

APPLICATION PROCEDURES: 


Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Հաճախորդների բողոքների մասնագետ»։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 


Evocabank ՓԲԸ-ն առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.evocabank.am: