JOB DESCRIPTION: 
ՏԶՖԿ-ն հայտարարում է բաց մրցույթ՝ Ֆինանսահաշվային բաժնի հաշվապահ-առաջատար մասնագետի հաստիքի համալրման համար։
RESPONSIBILITIES: 
․
Հիմնական պարտականությունները
- Հաշվապահական հաշվառման կազմակերպում
- Կատարել ՏԶՖԿ-ի բոլոր ֆինանսական գործառնությունների հաշվառումը՝ համաձայն ՀՀ օրենսդրության և հաշվապահական ստանդարտների։
- Վարել հաշվառման մատյանները և ապահովել գործառնությունների ժամանակին և ճշգրիտ գրանցումը։
- Մուտքագրել ֆինանսական փաստաթղթերը (ապրանքագրեր, ծառայությունների մատուցման ակտեր, վճարման հանձնարարականներ) հաշվապահական ծրագրում։
- Պահպանել հաշվապահական փաստաթղթերի ամբողջականությունը և ապահովել դրանց պատշաճ պահպանումը։
- Կատարել բանկային հաշիվների և ենթահաշիվների պարբերական համադրություն (reconciliation)։
Վերաֆինանսավորման և սուբսիդավորման ծրագրերի հաշվառման պարտականություններ
- Գրանցել վերաֆինանսավորման և սուբսիդավորման ծրագրերի ֆինանսական գործառնությունները՝ համաձայն հաստատված պայմանների։
- Ստուգել ՄՖԿ-ներից ստացված վճարային փաստաթղթերի և հաշվետվությունների ամբողջականությունը։
- Առցանց բանկային կամ այլ վճարային հարթակների միջոցով մուտքագրել վճարային հանձնարարականները սուբսիդավորման և վերաֆինանսավորման հայտերին համապատասխան։
- Ապահովել վերաֆինանսավորման և սուբսիդավորման պայմանագրերի,
տոկոսների և վճարումների հաշվառումը հաշվապահական ծրագրում։
- Պատրաստել ամփոփ տեղեկանքներ և հաշվետվություններ այդ ծրագրերի ֆինանսական կատարման վերաբերյալ։
- Աջակցել ստորաբաժանման ղեկավարին՝ սուբսիդավորման դրամական հոսքերի հաշվետվությունների պատրաստման հարցում։
Հարկային հաշվետվություններ
- Պատրաստել և ներկայացնել ամսական հարկային հաշվետվությունները՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության։
- Կատարել հարկերի և պարտադիր վճարների հաշվարկ և ժամանակին փոխանցում։
- Համագործակցել հարկային մարմինների հետ պարզաբանումների և ստուգումների ընթացքում։
- Պահպանել հարկային հաշվետվությունների էլեկտրոնային և տպագիր տարբերակները։
Կադրային գործ և աշխատավարձերի հաշվառում
- Պահպանել անձնակազմի փաստաթղթերը՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսդրության։
- Պատրաստել աշխատանքային պայմանագրեր և ներկայացնել հաստատման համար։
- Վարել աշխատակիցների անձնական գործերը համաձայն ՀՀ օրենսդրության և ՏԶՖԿ-ի կողմից սահմանված ընթացակարգեր։
- Կատարել աշխատավարձերի, արձակուրդայինների և պարգևատրումների հաշվարկ։
- Առցանց բանկային հարթակների միջոցով մուտքագրել աշխատակազմի հետ կապված վճարային հանձնարարականները։
- Վարել հրամանագիրքը ՀՀ օրենսդրության համաձայն։
- Ապահովել աշխատավարձերի, եկամտային հարկերի և սոցիալական վճարների հաշվետվությունների ճշգրիտ կազմում և ներկայացում։
- Աջակցել ղեկավարությանը կադրային վիճակագրական տվյալների ամփոփման հարցում։
Ֆինանսական փաստաթղթերի մշակում և վերահսկում
- Ստուգել մուտքային և ելքային հաշիվ-ապրանքագրերի, ծառայությունների մատուցման ակտերի, վճարման հանձնարարականների, վերաֆինանսավորման և սուբսիդավորման հայտերի ճշգրտությունը։
- Պատրաստել վճարման հանձնարարականներ՝ հաստատման և ստորագրման համար։
- Վերահսկել փաստաթղթերի ամբողջականությունը և հաշվապահական գրանցումների համապատասխանությունը։
- Կազմել ամփոփ տեղեկանքներ ֆինանսական գործառնությունների վերաբերյալ՝ ներքին հաշվետվությունների համար։
Ներքին և արտաքին համագործակցություն
- Համագործակցել գլխավոր հաշվապահի, վարկային և մոնիթորինգի մասնագետների հետ՝ տվյալների ճշտման և ամփոփման հարցերով։
- Աջակցել արտաքին և ներքին աուդիտորներին՝ անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման և ստուգումների ընթացքում։
- Պատրաստել և ներկայացնել հաշվապահական հաշվետվություններ վերադաս մասնագետներին՝ ներառյալ բյուջետային և ծրագրային ծախսերի մասով։
- Կատարել գլխավոր հաշվապահի և տնօրենի այլ հանձնարականներ։
REQUIRED QUALIFICATIONS: 
․
Հավակնորդներին ներկայացվող պահանջներ
Կրթություն․
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում (մագիստրոսի աստիճանը առավելություն է),
- Միջազգային որակավորումները (օր.՝ ACCA, CFA, CPA, CIPFA կամ համարժեք և այլն) կամ հաշվապահական /աուդիտորական գործող պետական լիցենզիան կդիտվեն որպես առավելություն,
Աշխատանքային փորձ․
- Առնվազն 5 տարվա փորձ հաշվապահական, ֆինանսաբանկային ոլորտում,
- հարկային և ֆինանսական հաշվետվությունների կազմման փորձառություն,
- միջազգային ծրագրերում փորձառությունը ցանկալի է,
Մասնագիտական հմտություններ․
- Տիրապետում ՀՀ հաշվապահական, հարկային օրենսդրությանը և Աշխատանքային Օրենսգրքին։
- Տիրապետում ՄՖՀՍ (IFRS) հիմնական սկզբունքներին,
- Excel-ի և հաշվապահական ծրագրերի (օր.՝ 1C, հայկական ծրագրեր կամ համարժեք) լավ իմացություն,
Բյուջեի պլանավորում և կառավարում․
- Տարեկան և միջնաժամկետ ֆինանսական բյուջեի նախագծերի կազմում,
- Ծախսերի և եկամուտների կանխատեսում,
- Ծախսերի արդյունավետության վերլուծություն,
- Ծախս-օգուտ (Cost-Benefit) վերլուծություն հիմարկի գործառույթների համար,
- Բյուջեի կատարման և շտկման առաջարկությունների ներկայացում։
Լեզուներ․
- Հայերեն (մայրենի),
- Անգլերեն և ռուսերեն (աշխատանքային տիրապետում),
Այլ որակներ․
- Պատասխանատվություն և ազնվություն,
- Թիմային աշխատանքի ունակություն,
- Կազմակերպվածություն և ճկունություն։
- Ուշադրություն մանրամասներին և հաշվետվողականություն։
APPLICATION PROCEDURES: 
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն վերոնշյալ պահանջներին բավարարող, հայերենին տիրապետող, չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր
Մրցույթին մասնակցելու հավակնորդները պետք է մինչև նշված վերջնաժամկետը ներառյալ, հայտարարության մեջ նշված էլեկտրոնային հասցեին ուղարկեն՝
- Ինքնակենսագրություն (CV), որտեղ պետք է անպայման նշված լինի դիմորդի էլեկտրոնային հասցեն
- 2 բնութագիր (երաշխավորագիր)
- Ուղեկցող նամակ, որտեղ դիմորդները կարող են նշել լրացուցիչ տեղեկություն իրենց մասնագիտական գործունեության մասին, ինչպես նաև նշել, որ դիմողը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ, չի դատապարտվել հանցագործության համար, կամ
դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է, չի տառապում է որևէ հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը, արական սեռի դիմորդները նշում են նաև, որ զինվորական ծառայությունից չեն խուսափել։
Մրցույթի անցկացման կարգը
Մրցույթն անցկացվելու է 2 փուլով՝
- Փաստաթղթային փուլ,
- Հարցազրույց։
Փաստաթղթերը պետք է ուղարկել
armavminasyan@raed.am էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2026թ. սեպտեմբերի 07, ժամը 17։00։
Առաջին փոլը հաղթահարած մասնակիցների համար մրցույթը կանցկացվի ՏԶՖԿ-ի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Եզնիկ Կողբացի 36/3, 7-րդ հարկ)։
Մրցույթի անցկացման օրվա մասին մասնակիցները նախապես կծանուցվեն։
Փաստաթղթային փուլը կիրականացվի վերջնաժամկետից հետո մինչև հինգ աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի՝ ՏԶՖԿ-ի գրասենյակ։
Մեկ շաբաթվա ընթացքում ծանուցում կստանան միայն այն մասնակիցները, որոնք կանցնեն երկրորդ՝ հարցազրույցի փուլ։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.