JOB DESCRIPTION: 
Ղեկավարել և կառավարել ընկերության հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների ամբողջ գործընթացը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, միջազգային չափանիշների և ընկերության ներքին քաղաքականությունների լիարժեք համապատասխանությամբ։ Ապահովել ճշգրիտ և ժամանակին ֆինանսական տեղեկատվություն՝ կառավարման որոշումների ընդունմանը աջակցելու նպատակով, պահպանել արդյունավետ ներքին վերահսկողության համակարգ և աջակցել դեղագործական բիզնեսի կարգավորող և գործառնական առանձնահատուկ պահանջներին։
RESPONSIBILITIES: 
- Պատասխանատու լինել ընկերության ամբողջ հաշվապահական հաշվառման վարման համար։
- Ապահովել Հայաստանի Հանրապետությունում գործող ներկայացուցչություններին վերաբերող հաշվապահական, հարկային, օրենքով սահմանված և հաշվետվողականության պահանջների համապատասխանությունը։
- Պատասխանատու լինել ամսվա վերջում հաշիվների և ծախսերի գրանցումների փակման գործընթացի համար։
- Հավաքագրել և վերլուծել ֆինանսական տեղեկատվություն՝ գլխավոր մատյանում հաշվապահական գրառումներ կատարելու և գործարքները փաստաթղթավորելու նպատակով։
- Դասակարգել հաշվապահական փաստաթղթերը։
- Պատրաստել, վարել և պահպանել ընկերության ֆինանսական հաշվետվությունները։ Վերահսկել և ստուգել հաշվապահական և հարակից համակարգային հաշվետվությունների ճշգրտությունն ու ամբողջականությունը։
- Պատրաստել և ստուգել բյուջեն, եկամուտների, ծախսերի հաշվետվությունները, հիմնական մատյանները, հաշիվ-ապրանքագրերը և այլ հաշվապահական փաստաթղթեր։
- Վերահսկել ծախսերն ու դրամական հոսքերը, կառավարել դրամական միջոցները։
- Համակարգել EGIS ներկայացուցչության կողմից կնքված քաղաքացիաիրավական և աութսորսինգային ծառայությունների պայմանագրերով տրվող փաստաթղթերը։
- Վարել գլխավոր մատյանները։
- Ապահովել հարկային, սոցիալական ապահովության և առողջության ապահովագրության օրենսդրության պահանջների կատարումը և ղեկավարությանը տեղեկացնել հաշվապահական ու աշխատանքային օրենսդրության փոփոխությունների մասին։
- Պատրաստել անհրաժեշտ փաստաթղթեր պետական և համայնքային մարմինների համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (հարկեր, ԱԱՀ, շահութահարկ, աշխատավարձերի և աղբյուրից պահվող հարկերի հաշվետվություններ, պարտադիր կենսաթոշակային վճարներ և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ վճարումներ՝ ներկայացված Միասնական հարկային էլեկտրոնային հարթակի միջոցով), ՀՀ վիճակագրական կոմիտե և համապատասխան համայնքային մարմիններ՝ տեղական հարկերի և տուրքերի գծով։
- Վարել ֆինանսական տվյալների բազաներ, ծրագրային համակարգեր և թղթային փաստաթղթերի պահպանման համակարգ։ Մուտքագրել և մշակել ֆինանսական տվյալներ ու հաշվետվություններ ներկայացուցչության ֆինանսական համակարգերում։
- Պատրաստել ներքին հաշվետվություններ, վերլուծություններ և տեղեկանքներ ներկայացուցչության գործունեության վերաբերյալ։
- Պահպանել աշխատանքային կապեր բանկերի և համապատասխան պետական մարմինների հետ (ՀՀ պետական եկամուտների կոմիտե և ՀՀ վիճակագրական կոմիտե)։
- Կառավարել ընկերության ակտիվների, այդ թվում՝ ավտոմեքենաների պարկի ձեռքբերման և օտարման գործընթացները
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում։ Մագիստրոսի աստիճանը կդիտվի որպես առավելություն։
- Հայաստանի հաշվապահական օրենսդրության և Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (IFRS) գերազանց իմացություն, ինչպես նաև գործնական փորձ՝ օրենքով սահմանված և կառավարչական հաշվետվությունների պատրաստման ոլորտում։
- Համակարգչային բարձր գրագիտություն, հատկապես MS Excel, SAP և տեղական հաշվապահական ծրագրերի իմացություն։
- Ֆինանսական հաշվետվությունների պահանջների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրության և EGIS-ի կողմից ընդունված կանոնների ու ընթացակարգերի լավ իմացություն։
- Անգլերեն լեզվի ազատ տիրապետում՝ գրավոր և բանավոր։
- Առնվազն 4 տարվա փորձ հաշվապահության, ֆինանսական պլանավորման և վերահսկողության ոլորտում։
- Ֆինանսական գիտելիքներ՝ հաշվապահության, բյուջետավորման և ծախսերի վերահսկման սկզբունքների իմացություն։
- Ֆինանսական տվյալները վերլուծելու և ֆինանսական հաշվետվություններ, տեղեկանքներ ու կանխատեսումներ պատրաստելու կարողություն։
- Վերլուծական և հաղորդակցական հմտություններ, արդյունավետություն, թիմային աշխատանքի կարողություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն և հուսալի աշխատաոճ՝ զուգորդված բարձր ճշգրտությամբ։
- Ինքնավստահ անհատականություն և խնդիրների լուծման ուղղվածություն։
APPLICATION PROCEDURES: 
Interested candidates are welcome to send their CV to:
nazeli.sargsyan@egis.am indicating the position title (Chief Accountant) in the subject line of the e-mail.
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ADDITIONAL NOTES: 
Ստորև ներկայացված է կարիերայի կայքում հրապարակված թափուր աշխատատեղի հղումը.
https://jobs.servier.com/job-invite/12280/