TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը փնտրում է Հաշվապահի, ով մոտիվացված է, ճկուն, ունի հաշվապահի աշխատանքի փորձառություն և պատրաստ է աճելու արագ զարգացող միջավայրում։ Հաշվապահի դերը ստանձնելով՝ թեկնածուն միանալու է ՔՈԱՖ-ի Ֆինանսական թիմին և աշխատելու է Ֆինանսական բաժնի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։
RESPONSIBILITIES: 
- Իրականացնել Հիմնադրամի սոցիալական բիզնեսների հաշվապահական հաշվառման վարում;
- Ներգրավվել Հիմնադրամի ոչ առևտրային գործունեությանն առնչվող հաշվապահական աշխատանքներին;
- Իրականացնել մատուցված ծառայությունների և վաճառված ապրանքների ձևակերպումները, տվյալների մուտքագրում հաշվապահական ծրագիր;
- Դուրս գրել հաշիվներ E-invoicing համակարգում;
- Իրականացնել ստացված հաշիվների ձևակերպում;
- Պատրաստել վճարման հանձնարարագրեր;
- Իրականացնել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն;
- Իրականացնել ապրանքանյութական արժեքների հաշվառում;
- Կատարել բիզնեսի ֆինասական վերլուծություն;
- Ըստ անհրաժեշտության՝ կազմել հաշվետվություններ և ներկայացնել անմիջական ղեկավարին ու կազմակերպության գործադիր տնօրենին;
- Ըստ անհրաժեշտության՝ կազմել հաշվետվություններ և ներկայացնել այլ պետական և գործընկեր կազմակերպությունների:
REQUIRED QUALIFICATIONS: 
Սպասելով ավելին՝ ՔՈԱՖ-ն ակնկալում է թեկնածուից
ունենալ հետևյալ գիտելիքներն ու հմտությունները՝
- Մագիստրոսական աստիճան հաշվապահական, տնտեսագիտական կամ ֆինանսական ոլորտում;
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում;
- Բիզնեսի (սոցիալական բիզնեսում առկա փորձառությունը կդտիարկվի որպես առավելություն) հաշվապահական հաշվառման առանձնահատկությունների տիրապետում;
- ՀՀՄՍ և հարկային օրենսդրության իմացություն;
- ՀԾ ծրագիրի գործնական իմացություն;
- ACCA-ի ուսանող լինելը կդիտարկվի որպես առավելություն;
- Հաղորդակցվելու և թիմային աշխատանքի բարձր ունակություններ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Վերլուծական միտք;
- Բարձր պատասխանատվության զգացում;
- Սեղմ ժամկետներում աշխատանքների կազմակերպման ունակություն;
- Հայերեն և անգլերեն լեզունների լավ իմացություն:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հետևյալ հղումով՝
https://coaf.bamboohr.com/jobs/view.php?id=15։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 23-ի օրվա ավարտն է։ Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ADDITIONAL NOTES: 
ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի ՔՈԱՖ-ի թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: ՔՈԱՖ-ը փնտրում է թիմակիցների, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։
ՔՈԱՖ-ն առաջարկում է`
- Կյանք փոխող աշխատանքային փորձ;
- Աշխատանք, որը թեկնածուն կկարևորի ու կսիրի;
- Մրցակցային աշխատավարձ;
- Առողջության ապահովագրություն;
- 20 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր;
- Մասնագիտական աճի հնարավորություններ;
- Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի;
- Կատարողականի բոնուս;
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր: