JOB DESCRIPTION: 
Պահանջվում է հայոց լեզվի ուսուցիչ՝ ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ֆինանսավորվող և ՀԿԽԸ կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում փախստականներին, ապաստան հայցողներին և փախստականի նման կարգավիճակ ունեցող արաբալեզու անձանց հայոց լեզվի ուսուցման համար։
RESPONSIBILITIES: 
- Ներկայացնել դասերը համապարփակ ձևով, օգտագործել տեսողական և ձայնային նյութեր;
- Նպաստել ինտերակտիվ ուսուցմանը, ցուցաբերել անհատական մոտեցում;
- Տրամադրել և դասավանդել կրթական բովանդակություն ունեցող նյութերով (առաջադրանքներ, նշումներ, աշխատանքներ և այլն);
- Գնահատել և հետևել ուսանողների առաջընթացին, պահել հետադարձ կապ;
- Դասասենյակում պահել մաքրություն, կարգ և կանոն։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն լեզվաբանության և/ կամ այլ նման բնագավառում;
- Հայոց լեզվի և արաբերենի գերազանց իմացություն;
- Հայերենը որպես օտար լեզու դասավանդելու աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- Դասավանդելու փորձը կդիտվի որպես առավելություն;
- Բազմամշակութային միջավայրում աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն;
- Առցանց հարթակների միջոցով աշխատելու/ դասավանդելու ունակություն (MS Teams, Zoom և այլն);
- Միջանձնային հաղորդակցման հմտություններ;
- Թիմում աշխատելու ունակություն;
- MS Office-ի տիրապետում (MS Word, Excel և այլն)։
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) **********@*****.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հայոց լեզվի ուսուցիչ արաբախոս անձանց համար»)։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT COMPANY: 
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 102 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն: ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց: