Close Search

Jobs and Careers

Switch to modern view Open search Close search
Հոգեբան-խմբավար
This announcement  has been retrieved
Company: Association of Healthcare and Assistance to Older People
Location: Yerevan, Armenia
Duration: 12 ամիս (պայմանագրի ժամկետը երկարացնելու հնարավորությամբ)
Deadline: 13 March 2025

TERM: 

0,5

JOB DESCRIPTION: 

.
60+ ակումբի խմբավարը պատասխանատու է այցելուների համար զբաղմունքների, քննարկումների, սեմինարների կազմակերպման և իրականացման համար՝ նպաստելով նրանց սոցիալականացմանը, հոգեբանական բարեկեցությանը և առողջ երկարակեցությանը։

RESPONSIBILITIES: 

.
- Մշակել և իրագործել տարեց այցելուների կարիքներին, հետաքրքրություններին և կարողություններին համապատասխանող զբաղմունքների ծրագիր
- Կազմակերպել և վարել խմբային հանդիպումներ, քննարկումներ և սեմինարներ
- Մասնակցել ոլորտային, մասնագիտական հոդվածների մշակմանը, ինչպես նաև թեստերի և մեթոդիկաների տեղայնացման աշխատանքներին
- Ներգրավվել այցելուների վիճակի համակողմանի գնահատման գործընթացում՝ իրագործելով գնահատման իրեն համապատասխան հատվածը
- Կատարել ծրագրի արդյունավետության ընթացիկ գնահատումներ
- Պատրաստել կատարված աշխատանքի հաշվետվություններ

REQUIRED QUALIFICATIONS: 

.
- Բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում;
- Աշխատանքային փորձ տարեցների հետ (ցանկալի է);
- Դասընթաց վարելու հմտություններ և փորձ;
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ;
- Ստեղծագործ մտածողություն, նախաձեռնողականություն, համբերատարություն և ինքնակատարելագործվելու ձգտում:

APPLICATION PROCEDURES: 

.
Հարկավոր է ինքնակենսագրականը (CV) և հակիրճ մոտիվացիոն նամակն ուղարկել *****.***********@*****.*** էլ. փոստի հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Խմբավար 60+ ակումբում»։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

REMUNERATION/ SALARY: 

164,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)

ADDITIONAL NOTES: 

.
Մեր թիմի անդամը դառնալով՝ կունենաք.
- Հետաքրքիր, արժեքային հիմքերով աշխատանք բարենպաստ միջավայրում;
- Անձնային և մասնագիտական զարգացման հնարավորություն;
- Փորձաշրջան՝ 1 ամիս (վճարովի);

ABOUT COMPANY: 

Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան մասնագիտացված հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունը Հայաստանում տարեցների կյանքի որակի բարելավումն է համակարգային փոխակերպումների, քաղաքականությունների ուժեղացման և կայուն համակարգերի զարգացման ճանապարհով, որը կնպաստի արժանապատիվ, առողջ և ներդաշնակ ծերությանը։ Ասոցիացիան ակտիվորեն համագործակցում է տեղի և միջազգային գործընկերների հետ՝ իրականացնելով ծրագրեր՝ ուղղված գերիատրիկ ծառայությունների զարգացմանը, տարեցների սոցիալական ներգրավվածության ապահովմանը, խնամողների և առողջապահության ոլորտի մասնագետների վերապատրաստմանը, ինչպես նաև տարեցների համար նորարարական համայնքային նախաձեռնությունների խթանմանը։