Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Ինժեներ Նախագծող
This announcement  has been retrieved
Company: Արիդես/ Arides
Location: Երևան, Armenia
Duration: Երկարաժամկետ
Start Date: Շտապ
Deadline: 02 դեկտեմբերի, 2020

JOB DESCRIPTION: 

Արիդես ՍՊԸ-ն փնտրում է Ինժեներ նախագծողի, ով կհամապատասխանի ստորև նշված որակավորմանն ու կունենա համապատասխան փորձ և գիտելիքներ տվյալ ոլորտում։

RESPONSIBILITIES: 

- Նախագծել արտադրատեսակներ;
- Մշակել արտադրատեսակների աշխատանքային գծագրեր;
- Իրականացնել արտադրած դետալների և արտադրանքի ու նրանց գծագրերի հետ համապատասխանության ստուգում;
- Իրականացնել արկղերի/ փաթեթավորման համար անհրաժեշտ գծագրի կազմում/ պարամետրերի տրամադրում;
- Կազմել տեխնիկական փաստաթղթեր;
- Իրականացնել արտադրանքի բարելավման և կատարելագործման ուղղությամբ գործողությունների նախաձեռնում։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն տեխնիկական կրթություն;
- Մասնագիտական աշխատանքային փորձ;
- AutoCad, Solid works ծրագրերի իմացություն;
- Գերազանց վերլուծական հմտություններ, հաղորդակցման հմտություններ;
- Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ;
- Համակարգչային գրագիտություն; MS Office փաթեթի տիրապետում;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր տիրապետում;
- Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն;
- Աշխատանքի պլանավորման, կազմակերպչական և գերակայությունների սահմանման հմտություններ;
- Խիստ կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում;
- Արդյունքների ստացման նպատակասլացություն;
- Համագործակցման/ թիմային աշխատանքի հմտություններ։

APPLICATION PROCEDURES: 

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրությունը (CV) և մոտիվացիոն նամակն (cover letter) ուղարկել **@*****.** էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ինժեներ Նախագծող»):

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

«Արիդես» ՍՊԸ-ն զբաղվում է բժշկական և վերականգնողական պարագաների, ալկոթեստերների և աղե լամպերի արտադրությամբ։ Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում։