Close Search

Jobs and Careers

Open search Close search
Կոմերցիոն Մենեջեր
Company:
«ՄՏԿ» ՓԲԸ
Location: Yerevan, Armenia
Deadline: 22 Nov 2026

Share this page:

TERM: 

Լրիվ դրույք

JOB DESCRIPTION: 


«ՄՏԿ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում կոմերցիոն մենեջերի՝ թափուր հաստիքը զբաղեցնելու համար։

RESPONSIBILITIES: 

- Մրցույթների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և մրցակցային փաստաթղթերի կազմում, հանձնում,
- ընկերության պոտենցիալ գործընկերների հետ բանակցությունների վարում,
- պայմանագրերի կնքում, կոմերցիոն առաջարկների կազմում,
- պատվերների իրականացում պատվերի ընդունման պահից մինչև ապրանքները հաճախորդին մատակարարելու պահը (պատվերի կատարման պատասխանատվություն),
- հաճախորդներին գործընթացի մասին ամբողջական տեղեկատվության տրամադրում,
- գնագոյացման հաշվարկ,
- մարքեթինգ (ուսումնասիրություն),
- ծառայողական գործուղումների մեկնում՝ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով,
- ըստ անհրաժեշտության այլ պարտականությունների կատարում:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն,
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ` նմանատիպ պաշտոնում,
- ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն`գրավոր և բանավոր,
- վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություն,
- թիմում արդյունավետ աշխատելու հմտություն,
- համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն՝ MS Office, ինտերնետ,
- կազմակերպչական գերազանց հմտություններ և որոշումներ կայացնելու ունակություն,
- սթրեսային իրավիճակներում արդյունավետ աշխատելու և մանրուքների նկատմամբ ուշադրության ունակություն,
am- պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն:

REMUNERATION/ SALARY: 

Ինքնակենսագրականում (CV) անպայման նշել ակնկալվող աշխատավարձի չափը։

APPLICATION PROCEDURES: 


Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) hr@mtk.am էլ.փոստի հասցեին՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 


«ՄՏԿ» Ընկերությունը մասնագիտացված է սարքավորումների, ապրանքների ներմուծման, արտադրության և արտահանման որոլտներում։

«ՄՏԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին և հանդիսանում է գազի սարքավորումներ արտադրող և ներկրող խոշորագույն ընկերություններից մեկը ՀՀ-ում։

Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են գազի ծավալի էլեկտրոնային ճշտիչներով համալրված հաշվիչների արտադրությունը, հաշվիչ հանգույցով պահարանային գազակարգավորիչ կետերի արտադրությունը, ցածր, միջին և բարձր ճնշման արդյունաբերական գազի սարքավորումների ներմուծումն ու արտահանումը։

Ընկերությունը հավատարմագրված է մասնագիտացված կազմակերպությունների և անհատների չափման միջոցների (ճնշման և ջերմաստիճանի) տրամաչափարկաման ոլորտում: Տրամադրում է տրամաչափարկաման լաբորատորիայի հավատարմագրման ոլորտին համապատասխան չափման միջոցների տրամաչափարկման ծառայություններ։

Ընկերությունն ունի գազի հաշվիչների, գազի ձայնաազդանշանային սարքերի և գազի ճնշման կարգավորիչների կարգաբերման, ստուգման և վերանորոգման մասնագիտացված լաբորատորիա։

Ընկերությունը մշտապես ընդլայնում է առաջարկվող ապրանքների և ծառայությունների տեսականին և հանդիսանում է մի շարք առաջատար արտադրողների պաշտոնական դիստրիբյուտորը։

Աշխատանքներն իրականացվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից՝ օգտագործելով վերջին սերնդի նորագույն ինտելեկտուալ սարքավորումներ, որոնք ապահովում են պատվերի կատարման առավելագույն արագություն և մրցունակ գներ։