TERM: 
Ամբողջ դրույք
JOB DESCRIPTION: 
Աշխատանքի պայմաններ՝ Պայմանագրային
Մեր թիմը փնտրում է փորձառու և նպատակասլաց Կորպորատիվ վաճառքի մենեջերի (B2B), ով պատասխանատու կլինի ընկերության B2B վաճառքների ծավալների աճի, նոր գործընկերների ներգրավման, երկարաժամկետ և արդյունավետ համագործակցությունների ձևավորման համար:
Եթե ունեք B2B ոլորտում աշխատանքի հաջողված փորձ, տիրապետում եք բանակցությունների վարմանը և ձգտում եք բարձր արդյունքների, ապա այս հնարավորությունը հենց Ձեզ համար է:
RESPONSIBILITIES: 
- Բիզնեսի զարգացում: Նոր կորպորատիվ հաճախորդների ակտիվ փնտրում, ներգրավում և պոտենցիալ շուկաների ուսումնասիրություն:
- Գործարքների վարում: Բանակցությունների վարում, առևտրային առաջարկների կազմում և պայմանագրերի կնքում:
- Խորհրդատվություն: Հաճախորդների պահանջների ուսումնասիրություն և շինանյութերի տեսականու վերաբերյալ պրոֆեսիոնալ խորհրդատվության տրամադրում:
- Հարաբերությունների կառավարում: Գոյություն ունեցող հաճախորդների հետ ամուր, երկարաժամկետ և փոխշահավետ հարաբերությունների պահպանում:
- Նպատակների իրականացում: Վաճառքի սահմանված պլանների լիակատար իրականացում և հաշվետվողականություն:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Շուկայի և ապրանքների իմացություն. նյութերի առանձնահատկությունների և տեխնիկական տվյալների արագ սովորելու ունակություն,
- CRM համակարգերի և օֆիսային ծրագրերի տիրապետում (Excel, Word և այլն),
- Հաճախորդների հետ աշխատելու հմտություն,
- Սթրեսակայունություն. հանգիստ աշխատանք լարված իրավիճակներում,
- Նպատակասլացություն. կենտրոնացում արդյունքի և պլանների կատարման վրա,
- Կազմակերպվածություն. սեփական աշխատանքը ճիշտ պլանավորելու կարողություն,
- Բազմախնդիր միջավայրում աշխատելու ունակություն. մի քանի գործով միաժամանակ զբաղվելու կարողություն:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV/ռեզյումեն) նշված էլեկտրոնային փոստի հասցեին․
l.tovmsyan@citadeli.am
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.