JOB DESCRIPTION: 
․
ՔՈ ԴԵՐԸ
Եթե չինարենի (Մանդարին լեզու) մասնագետ ես և կրթության ջատագով, ով ունի երեխաների հետ աշխատանքի փորձ, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի չինարենի ծրագրավարի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն քո պարտականությունների մասին․
ՔՈ ԹԻՄԸ
Դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրերի թիմին և կաշխատես ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կրթական ծրագրերի գնահատման եւ զարգացման ղեկավար անմիջական ղեկավարությամբ։
RESPONSIBILITIES: 
Ծրագրային բովանդակության ստեղծում և դասավանդում (80%)
- Մշակել չինարեն ծրագրի տեսական և գործնական բովանդակությունը և համապատասխանեցնել այն միջազգային և ազգային չափորոշիչներին;
- Հընթացս ստեղծել և/կամ բարելավել համապատասխան ուսումնական պլանները, դասապլանները, օժանդակ նյութերը, վարժանքները;
- Մշակել ուսանողների առաջընթացի գնահատման համար նախատեսված կրթական վերջնարդյունքներն ու գնահատման ռուբրիկները;
- Միաժամանակ ու կանոնավոր աշխատել 5 խմբերի հետ՝ ուսուցանելով նրանց չինարենի HSK level 1-2 մակարդակները;
- Հետևողական լինել ուսանողների անհատական և թիմային առաջընթացին;
- Յուրաքանչյուր դասընթացի ավարտին պլանավորել և իրականացնել ծրագրային նախագիծ;
- Օգտագործել դասապրոցեսի արդյունավետ կազմակերպման նորարարական տեխնիկաներ, հարթակներ;
- Օժանդակել կրթական օժանդակ նյութերի ու վարժանքների մշակմանը՝ տարատեսակ կրթական կարիքներով ուսանողների համար։
Ադմինսիտրատիվ աշխատանքներ և հաղորդակցություն (20%)
- Շարունակաբար արդյունավետ հաղորդակցվել և համագործակցել կրթական խորհրդատուի և ադմինիստրատիվ օղակների աշխատակիցների հետ՝ սովորողների կարիքների, դասերի գնահատման մեխանիզմների և հաճախության գրաֆիկի մասին;
- Արդյունավետ աշխատել թիմում՝ փորձելով ձևավորել մտածողների, ստեղծարարների, գաղափարները զարգացնողների և իրականացնողների խմբեր;
- Նպաստել անվտանգ, ստեղծարար և երևակայությունը խթանող աշխատանքային և ուսումնական միջավայրի ստեղծմանը;
- Մասնակցություն հիմնադրամի և գործընկեր կառույցների կողմից կազմակերպվող թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ աշխատանքային վերապատրաստումներին։
REQUIRED QUALIFICATIONS: 
․
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ ՔՈԱՖ-ը ակնկալում է, որ․
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- Չինարենին և դասավանդման մեթոդներին, քանի որ ունես 4-րդ մակարդակի (HSK) վկայական կամ այլ համարժեք կրթություն և դասավանդման փորձ չինարենի ոլորտում;
- Ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթական միջավայրում չինարենի դասավանդման առնվազն մեկ տարվա փորձ;
- Գերազանց հայերենի գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններին։ Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Սահուն աշխատել տեխնոլոգիաների հետ (հատկապես այն սարքավորումների, որոնք օգտագործվում են չինարենի դասընթացների ժամանակ);
- Կառավարել կոնֆլիկտները և լինել թիմային խաղացող;
- Կազմակերպել աշխատանքն ըստ առաջնահերթությունների;
- Համագործակցել ավելի մեծ թիմի հետ;
- Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին;
- Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Աշխատանքային էթիկայի ջատագով;
- Նախաձեռնություն ստանձնող և կատարող;
- Ստեղծագործ, “out-of-the-box” մտածող;
- Բաց նորարարության համար և քննադատ;
- Պատասխանատու և հաշվետու;
- Մեդիագրագետ;
- Շարունակական կրթության գաղափարի կրող։
APPLICATION PROCEDURES: 
ՔՈԱՖ-ը ՍՊԱՍՈՒՄ Է ՔԵԶ
Եթե հետաքրքված ես, դիմիր՝
https://coaf.bamboohr.com/careers/151Վերջնաժամկետը՝ 2024թ․ դեկտեմբերի 15-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT COMPANY: 
The “Children of Armenia” Charitable Fund (COAF) is a non-profit, non-governmental organization aimed at improving the quality of life in rural Armenia, with a particular focus on children and youth. COAF’s target development areas are education, healthcare, child and family services, as well as social and economic development. COAF launched its programs in 2004, starting in one village and expanding to 82 villages and communities across the country with an investment of more than $70 million, impacting well over 107,000 people across rural Armenia.
Since 2015, COAF has developed and started implementing SMART Initiatives. COAF SMART is designed to advance a generation across the rural world through education that will benefit individuals, societies, and the environment. COAF SMART is an exemplary model of development and is presently being replicated in other regions and communities throughout Armenia. The first COAF SMART Center was inaugurated on May 27, 2018 near the village of Debed, Lori Region.
Note: COAF is a growing nonprofit working within a dynamic system. Our team must be agile as we grow in scale. We are looking for teammates who are resilient and adaptive.