Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Տեղական Տնտեսության և Ենթակառուցվածքների Զարգացման Ծրագրի Մարքեթինգային Ծրագրերի Խորհրդատու՝ Զբոսաշրջության Կոմիտեում
Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամ
05 Sep 2022
Senior Supply Assistant
UNHCR Armenia Office
14 Aug 2026
Retail Products Development Specialist
EvocaBank
13 Aug 2026
Համակարգչային Օպերատոր
Grand Candy
11 Aug 2026
Institutional Clients Specialist
EvocaBank
10 Aug 2026
Peace Corps Medical Officer (PCMO)
US Peace Corps Armenia
07 Aug 2026
Տեխնիկաների Վաճառքի Մենեջեր
Specmash LLC
06 Aug 2026
EDFF
Ֆինանսահաշվային Բաժնի Հաշվապահ-առաջատար Մասնագետ
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿ Պետական կառավարչական հիմնարկ
06 Aug 2026
EDFF
Մոնիթորինգի Բաժնի Մոնիտորինգի Գլխավոր Մասնագետ
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿ Պետական կառավարչական հիմնարկ
06 Aug 2026
EDFF
Վերաֆինանսավորման և Պետական Ծրագրերի Կառավարման Բաժնի Տնտեսագետ-գլխավոր Մասնագետ
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿ Պետական կառավարչական հիմնարկ
06 Aug 2026
EDFF
Մոնիթորինգի Բաժնի Պետ
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿ Պետական կառավարչական հիմնարկ
06 Aug 2026
Analyst of Customer Analysis Divison (Business Lending)
EvocaBank
05 Aug 2026
Գյուղատնտեսական և Ճանապարհա-շինարարական տեխնիկաների սպասարկման և ետ երաշխիքային սպասարկման Սերվիս մենեջեր
Specmash LLC
05 Aug 2026
Policy Advisor for the SIGMA Programme
DAI Global UK, Armenian branch
05 Aug 2026
Կորպորատիվ Վաճառքի Մենեջեր (B2B)
Citadeli
27 Jul 2026
Տեղական Տնտեսության և Ենթակառուցվածքների Զարգացման Ծրագրի Մարքեթինգային Ծրագրերի Խորհրդատու՝ Զբոսաշրջության Կոմիտեում
This announcement  has been retrieved
Company: Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամ
Location: Երևան, Armenia
Duration: Կնքվելիք ծառայությունների մատուցման պայմանագրի գործունեության ժամկետը կսահմանվի մինչև 2023թ-ի մարտ ամիսը
Deadline: 19 սեպտեմբերի, 2022 (17:00)

TERM: 

Լրիվ դրույք

JOB DESCRIPTION: 

Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկից ստացել է ֆինանսավորում՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքի զարգացման ծրագրի» (ՏՏԵԶԾ) իրականացման նպատակով: Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման Ծրագրի նպատակն է՝ զբոսաշրջային ոլորտի ենթակառուցվածքի, ծառայությունների և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և տեղական տնտեսությունում զբոսաշրջային ոլորտից ստացվող եկամուտների ավելացումը: Ակնկալվում է, որ Ծրագրի գործունեության արդյունքում կշահեն մասնավորապես Հայաստանի տարբեր մարզերի տեղաբնակները, զբոսաշրջիկները և ձեռնարկությունները: Կառավարությունը կշահի զբոսաշրջության ոլորտի ընդհանուր ծախսերի և զբոսաշրջիկների բավարարվածության բարձրացման, աշխատատեղերի ստեղծման, գործակալությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, ակտիվների շահագործման և պահպանման կարողությունների բարելավման առումով:
Ծրագի հետագա արդյունավետ շարունակման համար նախատեսվում է վարձել Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի մարքեթինգային ծրագրերի խորհրդատու՝ Զբոսաշրջության կոմիտեում աշխատանքների կատարման համար՝ ստորև թվարկած գործառույթները իրականացնելու նպատակով:

RESPONSIBILITIES: 

Անհատ խորհրդատուի աշխատանքային պարտականությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով՝
- Համակարգել ՏՏԵԶ Ծրագրի մարքեթինգային ենթածրագրերի ընդհանուր արդյունավետ կազմակերպումը;
- Կազմել ՏՏԵԶ ծրագրի մարքեթինգային ենթածրագրերի հիմնավորումներն ու հայեցակարգերը;
- Համակարգել և վերահսկել ՏՏԵԶ Ծրագրի մարքեթինգային ենթածրագրի շրջանակներում գործող մարքեթինգային Խորհրդատուներին և Խորհրդատու ընկերություններին;
- Մասնակցել մարքեթինգային հետազոտության նախագծման և իրականացման համար խորհրդատվական կազմակերպության ընտրության գնահատման գործընթացին;
- Համակարգել և վերահսկել ՏՏԵԶ Ծրագրի մարքեթինգային ենթածրագրերի շրջանակներում կնքված պայմանագրերը՝
ա) Հավաքագրել և անհրաժեշտության դեպքում տրամադրել տվյալներ, նյութեր, հետազոտությունների և վիճակագրությունների արդյունքներ մարքեթինգային խորհրդատվություն իրականացնող ընկերությանը;
բ) Վերանայել և ներկայացնել կարծիք մարքեթինգային խորհրդատվական ընկերության կողմից մշակվող և տրամադրվող՝ ինչպես առաջադրանքների մեթոդաբանության, այնպես էլ օգտագործվող գործիքակազմի վերաբերյալ;
գ) Վերանայել և մեկնաբանել խորհրդատվական ընկերության կողմից պատրաստված հաշվետվությունները՝ համաձայն պայմանագրում նշված ժամանակացույցի;
դ) Խորհրդատվական ընկերության կողմից ներկայացված հաշվետվությունների վերջնական ընդունելի տարբերակը ներկայացնել ԶԿ նախագահի ստորագրմանը;
ե) Մարքեթինգային խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության յուրաքանչյուր առաջադրանքի հաշվետվությունների վերաբերյալ կազմել ամփոփիչ հաշվետվություններ և ներկայացնել Զբոսաշրջության կոմիտեի նախագահին;
զ) Համագործակցել Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի Ծրագրի կորդինատորի և համապատասխան անձնակազմի հետ ենթածրագրերի աշխտանքների ժամանակին և որակով կատարման համար;
է) Կազմել Ծրագրի տեխնիկական աջակցության համար ներգրավվող անձնակազմի համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքները;
ը) Ապահովել աշխատանքային հարաբերություններ ՀԲ ներկայացուցչների հետ ենթածրագրերին վերաբերող բոլոր հարցերի հետ կապված;
թ) Ապահովել աշխատանքային հարաբերություններ Ծրագրի հիմնական շահառուների (պետական կառույցների) հետ;
ժ) Ապահովել ամսեկան հաշվետվություններ, որոնցում պետք է պարունակվի տեղեկատվություն իրականացված աշխատանքների մասին;
ի) Կարգավորել ցանկացած հարց/ ուշացում կապված ենթածրագրի իրականացման հետ և Պատվիրատուին առաջարկել լուծումներ՝ հետագայում նման խնդիրներից խուսափելու կամ վերացնելու համար;
- Կատարել Պատվիրատուի կողմից հանձնարարված/կամ Ծրագրի Վարկային համաձայնագրով, Ծրագրի ղեկավար ձեռնարկով կամ այլ առնչվող փաստաթղթերով նախատեսված այլ գործողություններ կամ պարտականություններ;
- Թիրախային շուկաների ուսումնասիրության արդյունքների հիման վրա և ԶԿ մարքեթինգային թիմի հետ սերտ աշխատանքի արդյունքում, նախագծել և պլանավորել մարքեթինգային արշավներ՝ ուղղված զբոսաշրջային արդյունքի առաջխաղացմանը տարբեր թիրախային շուկաներում, ներառելով հետևյալ հիմնական կետերը՝
ա) Իրականացվող արշավի նպատակ;
բ) Տեխնիկական առաջադրանք/ բրիֆ;
գ) Հիմնական կատարողական ցուցանիշներ;
դ) Բյուջե;
ե) Արշավի կոնցեպտ;
զ) Իրականացման ժամկետներ;
է) Արշավի իրականացման գործիքներ՝ հարթակներ, միջոցառումներ, գովազդի կոնցեպտներ, վիզուալ և տեքստային նկարագիր և այլն:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում, որից առնվազն 3-ը որպես մարքեթինգի ծրագրերի ղեկավար;
- Մարքեթինգային արշավների պլանավորման և իրականացման առնվազն 3 տարվա փորձ;
- Տվյալների հետ աշխատելու, դրանք վերլուծելու կարողություն, տվյալներից օգտակար եզրահանգումներ դուրս բերելու և դրանց հիման վրա ստրատեգիկ և/ կամ մարքեթինգային խորհրդատվություն ապահովելու փորձ;
- Պարբերական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման փորձ՝ տարբեր ֆորմատներով՝ ներառյալ աղյուսակներ, PowerPoint պրեզենտացիաներ, այլ վիզուալ պրեզենտացիաներ և այլն;
- Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների գերազանց տիրապետում:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված խորհրդատուն պետք է ներկայացնի տվյալներ իր կրթության և աշխատանքային փորձի վերաբերյալ (CV), որակավորումը հիմնավորող փաստաթղթեր և անհրաժեշտության դեպքում Պատվիրատուի կողմից պահանջվող այլ տեղեկատվություն: Փաստաթղթերը պետք է ներկայացվեն էլ. փոստով՝ ***********@****.** և ****@****.** հասցեներով, ոչ ուշ քան վերջնաժամկետի ավարտը:
Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Համաշխարհային Բանկի ուղեցույցի «Համաշխարհային բանկի փոխառուների կողմից ՎԶՄԲ-ի փոխառությունների և ՄԶԸ-ի վարկերի և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում, հունվար 2011, փոփոխված 2014թ» սահմանված «Անհատ Խորհրդատուի ընտրության» ընթացակարգի համաձայն:
Լրացուցիչ տեղեկություններ հնարավոր է ստանալ ստորև բերված հասցեում, ՀՏԶՀ-ի գրասենյակից, աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը:
Հասցե՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ,
ՀՀ, ք.Երևան, 0037, Կ.Ուլնեցու 31, ՀՏԶՀ գրասենյակ,
Գնումների բաժին.
Հեռախոսը՝ (374 60) 50-15-60:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը (ՀՏԶՀ) մինչև 2015թ. դեկտեմբեր ամիսը գործել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ (ՀՍՆՀ) անվան տակ: ՀՍՆՀ ստեղծվել է 1996թ., հաջողությամբ ավարտել է Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող երեք վարկային ծրագրեր` 1996-2000թթ. ՀՍՆՀ I (վարկ 2784-AM), 2000-2006թթ.` ՀՍՆՀ II (վարկ թիվ 3348-AM) և 2006-2015թթ.` ՀՍՆՀ III Ծրագիրն իր հիմնական վարկային ֆինանսավորմամբ (վարկ թիվ 4238-AM) և երեք լրացուցիչ ֆինանսավորումներով (4548-AM, 7847-AM և 5071-AM): ՀՍՆՀ իր գործունեության 20 տարիների ընթացքում իրականացրել է ավելի քան 900 փոքրամասշտաբ ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր:
Նկատի ունենալով ՀՍՆՀ-ի արդյունավետ գործունեությունը փոքրածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման գործում, ՀՀ Կառավարությունը որոշել է շարունակել հիմնադրամի գործունեությունը և աստիճանաբար անցնել դեպի ավելի լայնածավալ միջհամայնքային ենթածրագրերի իրականացմանը: ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 25-ի #1521-Ն որոշման համաձայն, Սոցիալական ներդրումների հիմնադրամը վերակազմավորվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի: Այն գործում է որպես ինքնավար հաստատություն, որը ղեկավարվում է Խորհրդի կողմից: