Close Search

Jobs and Careers

Open search Close search
Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում հայտերի ներկայացման հրավեր
This announcement  has been retrieved
Company: GIZ
Location: Yerevan, Armenia
Deadline: 25 Մարտի 2025 թ, ժ. 17:00

COMPETITION TYPE: 

Հայտերի ներկայացման հրավեր

DETAIL DESCRIPTION: 

Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (ՏՀԶՆ) կողմից ֆինանսավորվող և Եվրոպական միության (ԵՄ) ու Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) կողմից համաֆինանսավորվող Տեղական զարգացման հիմնադրամի (ՏԶՀ) շրջանակներում Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) հայտարարում է հայտերի ներկայացման հրավեր Հայաստանի Հանրապետության (ՀՀ) համայնքների, մասնավոր հատվածի կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և այլ հետաքրքրված կազմակերպությունների համար՝ համաձայն սույն փաստաթղթում նկարագրված դրույթների։

ՏԶՀ-ն ներառում է ֆինանսավորման չորս հիմնական ուղղություն.
- Վերականգնվող էներգիա և էներգաարդյունավետություն (ՎԷ/ԷԱ)
- Համայնքային ծառայություններ
- Տեղական տնտեսական զարգացում
- Կանանց հզորացում և ներառականություն

Տեղական զարգացման հիմնադրամի ընդհանուր նպատակը մարզային համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման խթանումն է։ Դրանից բխող կոնկրետ նպատակներն են.
- տեղական տարբեր դերակատարների (ինչպիսիք են համայնքապետարանները, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները) միջև միջոլորտային համագործակցության և երկխոսության խթանումը,
- սեփականության զգացման և մասնակցայնության խթանումը, ինչպես նաև համայնքի ներառական զարգացման գործում համագործակցելու և փոխզիջումների գնալու կարողությունը,
- GIZ-ի կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի միջև համագործակցությունը և փորձի մեկտեղումը։

Ներկայացվող բոլոր ծրագրերը պետք է ուղղված լինեն մարզային համայնքների զարգացմանը: Պետք է հստակորեն ներկայացվի ծրագրի ներդրումը կայուն, ներառական տեղական զարգացմանը և համապատասխանությունը ՏԶՀ-ի ոլորտներին:

APPLICATION PROCEDURES: 

Հայտերը պետք է կազմվեն հայերենով և ուղարկվեն ***********@***.** հասցեին։ Գործընթացին առնչվող բոլոր հարցերը կարող են ուղարկվել նույն հասցեին։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 25 մարտի, 2025 թ., ժ. 17:00:

Հայտերի ներկայացման հրավերի ամբողջական տեքստը և կից հավելվածները հասանելի են ստորև հղումներով։ Հրավերը տեղադրվում է հայերենով և անգլերենով։ Անհամապատասխանությունների դեպքում հիմք է ընդունվում անգլերեն տարբերակը։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ATTACHMENTS:

ATTACHMENTS ՏԶՀ_ուղղություն1 - ՏԶՀ_ուղղություն1_վերականգնվող_էներգիա_և_էներգաարդյունավետություն.7z ATTACHMENTS ՏԶՀ_ուղղություն2 - ՏԶՀ_ուղղություն2_համայնքային_ծառայություններ.7z ATTACHMENTS ՏԶՀ_ուղղություն3 - ՏԶՀ_ուղղություն3_տեղական_տնտեսական_զարգացում.7z ATTACHMENTS ՏԶՀ_ուղղություն4 - ՏԶՀ_ուղղություն4_կանանց_հզորացում_և_ներառականություն.7z ATTACHMENTS CfP in Armenian - _ՏԶՀ_հայտերի_ներկայացման_հրավեր.pdf ATTACHMENTS CfP in English - _LDF_call_for_proposals.pdf

ABOUT COMPANY: 

The Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) is an international cooperation enterprise for sustainable development with worldwide operations. It provides viable, forward-looking solutions for political, ecological and social development in a globalized world. GIZ promotes complex reforms and change processes, often working under difficult conditions.