TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
Գրանդ Քենդի Ընկերությունն աշխատանքի է հրավիրում անձանց՝ արտադրամասում թխողի թափուր հաստիքը համալրելու համար::
RESPONSIBILITIES: 
- Շերտավոր խմորեղենի թխման գործընթացի իրականացում;
- Թխման վառարանի վրա խմորի դոզավորման կարգավորում, վերահսկում, թխման տեխնոլոգիական ռեժիմի սահմանի պահպանում;
- Պատրաստի արտադրանքի հասցնում հրուշակագործներին;
- Աշխատատեղի մաքրում, լվացում և ախտահանում, ձեռքերի և օգտագործվող տարաների լվացում և ախտահանում հերթափոխի սկզբում և վերջում;
- Անվտանգության տեխնիկայի, հակահրդեհային, արտադրական սանիտարիայի և անձնական հիգիենայի կանոնների պահպանում;
- Վերադասի կողմից տրված աշխատանքային պարտականությունների հետ կապված այլ ծառայողական հանձնարարությունների կատարում:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Աշխույժ;
- Աշխատասեր։
APPLICATION PROCEDURES: 
Կարող եք դիմել «Գրանդ Քենդի» ՍՊԸ 010-44-63-34, 010-44-63-83 հեռախոսահամրներով:
Էլ հասցե`
staff@grandcandy.am
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT COMPANY: 
«Գրանդ Քենդի» ընկերությունը Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության ամենախոշոր ձեռնարկություններից մեկն է: Այն 2000 թվականին հիմնադրել է Հրանտ Վարդանյանը: