ԴՐՈւՅՔ՝ 
լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Գրանդ Քենդի Ընկերությունն աշխատանքի է հրավիրում անձանց՝ արտադրամասում թխողի թափուր հաստիքը համալրելու համար::
Կարող եք դիմել «Գրանդ Քենդի» ՍՊԸ 010-44-63-34, 010-44-63-83 հեռախոսահամրներով:
Էլ հասցե`
staff@grandcandy.am
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
Շերտավոր խմորեղենի թխման գործընթացի իրականացում,
Թխման վառարանի վրա խմորի դոզավորման կարգավորում, վերահսկում, թխման տեխնոլոգիական ռեժիմի սահմանի պահպանում,
Պատրաստի արտադրանքի հասցնում հրուշակագործներին,
Աշխատատեղի մաքրում, լվացում և ախտահանում, ձեռքերի և օգտագործվող տարաների լվացում և ախտահանում հերթափոխի սկզբում և վերջում,
Անվտանգության տեխնիկայի, հակահրդեհային, արտադրական սանիտարիայի և անձնական հիգիենայի կանոնների պահպանում,
Վերադասի կողմից տրված աշխատանքային պարտականությունների հետ կապված այլ ծառայողական հանձնարարությունների կատարում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
1.աշխույժ
2. աշխատասեր
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Կարող եք դիմել «Գրանդ Քենդի» ՍՊԸ 010-44-63-34, 010-44-63-83 հեռախոսահամրներով:
Էլ հասցե`
staff@grandcandy.am
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«Գրանդ Քենդի» ընկերությունը Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության ամենախոշոր ձեռնարկություններից մեկն է: Այն 2000 թվականին հիմնադրել է Հրանտ Վարդանյանը: