Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
tekhnikaneri-vatcharqi-menejer
Տեխնիկաների Վաճառքի Մենեջեր
Specmash LLC
06 Aug 2026
finansahashvayin-bazhni-hashvapah-arajatar-masnaget
Ֆինանսահաշվային Բաժնի Հաշվապահ-առաջատար Մասնագետ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿ Պետական կառավարչական հիմնարկ
06 Aug 2026
mvonithvoringi-bazhni-mvonitvoringi-glkhavvor-masnaget
Մոնիթորինգի Բաժնի Մոնիտորինգի Գլխավոր Մասնագետ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿ Պետական կառավարչական հիմնարկ
06 Aug 2026
verafinansavvorman-ev-petakan-tsragreri-karavarman-bazhni-tntesaget-glkhavvor-masnaget-2
Վերաֆինանսավորման և Պետական Ծրագրերի Կառավարման Բաժնի Տնտեսագետ-գլխավոր Մասնագետ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿ Պետական կառավարչական հիմնարկ
06 Aug 2026
mvonithvoringi-bazhni-pet
Մոնիթորինգի Բաժնի Պետ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿ Պետական կառավարչական հիմնարկ
06 Aug 2026
analyst-of-customer-analysis-divison-business-lending
Analyst of Customer Analysis Divison (Business Lending)
EvocaBank
05 Aug 2026
gyvoughatntesakan-ev-tchanaparha-shinararakan-tekhnikaneri-spasarkman-ev-et-erashkhiqayin-spasarkman-servis-menejer-3
Գյուղատնտեսական և Ճանապարհա-շինարարական տեխնիկաների սպասարկման և ետ երաշխիքային սպասարկման Սերվիս մենեջեր
Specmash LLC
05 Aug 2026
policy-advisor-for-the-sigma-programme-2
Policy Advisor for the SIGMA Programme
DAI Global UK, Armenian branch
05 Aug 2026
research-programs-assistant-4
Research Programs Assistant
The Caucasus Research Resource Center-Armenia (CRRC)
03 Aug 2026
kvorpvorativ-vatcharqi-menejer-b2b
Կորպորատիվ Վաճառքի Մենեջեր (B2B)
Citadeli
27 Jul 2026
distribvouciayi-vatcharqi-menejer
Դիստրիբուցիայի Վաճառքի Մենեջեր
Citadeli
27 Jul 2026
marketingfundraising-officer
Marketing/Fundraising Officer
WWF Armenia
31 Jul 2026
loan-officer-dilijan-branch
Loan Officer Dilijan Branch
EvocaBank
31 Jul 2026
ai-risk-management-specialist
AI Risk Management Specialist
EvocaBank
31 Jul 2026
sme-lending-senior-specialist-15
SME Lending Senior Specialist
EvocaBank
31 Jul 2026
Վերաֆինանսավորման և Պետական Ծրագրերի Կառավարման Բաժնի Տնտեսագետ-գլխավոր Մասնագետ
This announcement  has been retrieved

Share this page:

JOB DESCRIPTION: 

ՏԶՖԿ-ն հայտարարում է բաց մրցույթ՝ Վերաֆինանսավորման և պետական ծրագրերի կառավարման բաժնի տնտեսագետ-գլխավոր մասնագետի հաստիքի համալրման համար։

RESPONSIBILITIES: 


Գլխավոր վարկային մասնագետի հիմնական պարտականությունները
Վերաֆինանսավորման գործողությունների փաստաթղթային կառավարում
- Ընդունել և գրանցել ՄՖԿ-ների կողմից ներկայացված վերաֆինանսավորման հայտերը։
- Ստուգել հայտերի լիարժեքությունը, հաշվարկների ճշգրտությունը և վարկերի նպատակային օգտագործման համապատասխանությունը ՏԶՖԿ Ներդրումային Ուղեցույցի կանոններին։
- Վերլուծել ներկայացված տվյալները՝ ֆինանսական ցուցանիշների և ՏԶՖԿ-ի պայմանների հիման վրա։
- Գնահատել, թե արդյոք վերաֆինանսավորման հայտով ներկայացված ներդրումները, ակնկալվող արդյունքները և գնահատականները իրատեսական են։
- Պատրաստել ամփոփ տեղեկատվություն և եզրակացություն յուրաքանչյուր վերաֆինանսավորման հայտի վերաբերյալ՝ Վարկային կոմիտեին ներկայացման համար։
- Կատարել այցելություններ ՏԶՖԿ ծրագրերին մասնակցելու համար ՏԶՖԿ դիմած ՄՖԿ-ներ՝ ստացված տեղեկությունը ստուգելու համար և ՄՖԿ-ի հետ գործնական կապեր հաստատելու համար։
- Պատրաստել վերաֆինանսավորման եռակողմ պայմանագրերի նախագծեր
ՄՖԿ-ների համար։
- Համեմատել ՄՖԿ-ի եռամսյակային ֆինանսական ցուցանիշները ՏԶՖԿ Ներդրումային ուղեցույցի չափանիշների հետ՝ գնահատելով ՄՖԿ-ների շարունակական համապատասխանությունը ՏԶՖԿ-ի ծրագրերին։
- Հետևել տոկոսների հաշվարկի, մայր գումարի վերադարձների համապատասխանությունը վարկերի մարման գրաֆիկների ժամանակացույցին համապատասխան, իսկ խախտումների դեպքում՝ անմիջապես ծանուցել ՄՖԿ-ին և զեկուցել տնօրենին։
- Համակարգել Ցեսիայի պայմանագրերի կնքման, դրանց գրանցման և հաշվառման, գրավների հաշվառման, զիջված գրավի առարկաների արգելանքից ազատման և այլն գործառույթները։

Սուբսիդավորման ծրագրերի վերլուծություն և հաշվետվություն
- ՀՀ Պետական Սուբսիդավորման և այլ ծրագրերի շրջանակներում կազմել ՄՖԿ-ի հետ կնքվող պայմանագրերը և լրացումները։
- Վերլուծել ՄՖԿ-ների կողմից ներկայացված ամսական սուբսիդավորման հայտերը և հաշվետվությունները՝ համապատասխանաբար ՀՀ կառավարության որոշումներով սահմանված կարգով։
- Ստուգել սուբսիդավորման հայտերի, հաշվետվությունների փաստաթղթային ամբողջականությունը և համապատասխանությունը ծրագրի պայմաններին։
- Կազմել և ձևակերպել հաշվետվություններ՝ Էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու համար՝ համաձայն սահմանված ձևաչափերի և ժամկետների։
- Վարել սուբսիդավորված շահառուների տվյալների բազան։
- Պատրաստել ամփոփ վերլուծական հաշվետվություններ ՏԶՖԿ ղեկավարությանը և անհրաժեշտության դեպքում այն ներկայացնել Էկոնոմիկայի նախարարությանը։

Տվյալների վերլուծություն և ֆինանսական վերահսկողություն
- Վերլուծել ՄՖԿ-ներից ստացվող ֆինանսական տվյալները (վերաֆինանսավորման և սուբսիդավորման)՝ օգտագործելով Excel, Power Query կամ այլ գործիքներ։
- Կատարել տվյալների մաքրում, համադրում և ամփոփում՝ ստեղծելով միասնական ֆինանսական բազա։
- Պատրաստել գրաֆիկական և վերլուծական ամփոփումներ՝ սուբսիդավորման
և վերաֆինանսավորման ընթացքի վերաբերյալ։
- Պարբերաբար համադրել տվյալները համապատասխան Պետական Ծրագրերով ծրագրերով սահմանված չափանիշների հետ։

Վարկային պորտֆելի մոնիթորինգ
- Հետևել ՏԶՖԿ-ի կողմից սահմանված սահմանաչափերի պահպանմանը վարկային պորտֆելի կառավարման մեջ։
- Վերլուծել պորտֆելի կառուցվածքը՝ ըստ ոլորտների, նպատակների, շահառուների և ժամկետների։
- Հետևել պորտֆելի որակին՝ ուշացումների և մարումների հիման վրա։
- Իրականացնել պարբերական փոխադարձ ստուգումներ հաշվապահության հետ՝ պորտֆելի ճշտությունը հաստատելու նպատակով։
- Ներկայացնել պարբերական հաշվետվություններ և առաջարկություններ պորտֆելի կառավարման բարելավման վերաբերյալ։ Վերլուծել ՏԶՖԿ պորտֆելի շարժը՝ ըստ ՄՖԿ-ների, ծրագրերի և ժամկետների։
- Կազմել տարեկան փոխադարձ ակտեր ՄՖԿ-ի հետ՝ վարկային պորտֆելի և շահառուների մասով։

Փաստաթղթային մոնիթորինգ
- Սուբսիդավորման ծրագրերի մասով իրականացնել փաստաթղթային մոնիթորինգ՝ համաձայն ՏԶՖԿ-ի կողմից հաստատված մոնիթորինգի կարգի։
- Ստուգել, որ բոլոր սուբսիդավորման և վերաֆինանսավորման փաստաթղթերը ամբողջական և վավեր լինեն։
- Համադրել փաստաթղթային տվյալները բանկային, ֆինանսական և հաշվապահական գրանցումների հետ։
- Համադրել սուբսիդավորման փաստաթղթային տվյալները համապատասխան ՀՀ կառավարության որոշումներով սահմանված ցուցանիծներին։
- Ներկայացնել դիտարկումներ և շտկման առաջարկություններ ՏԶՖԿ ղեկավարությանը։
- Ապահովել փաստաթղթերի ճիշտ դասակարգում, պահպանում և մատչելիություն աուդիտի համար։

Համագործակցություն և հաղորդակցություն
- Պահպանել շարունակական կապ ՄՖԿ-ների հետ՝ հաշվետվությունների և ֆինանսական տվյալների ճշտման հարցերով, ինչպես նաև ֆինանսական շուկայում տիրող իրավիճակին տիրապետելու համար։
- Համագործակցել ՏԶՖԿ-ի ֆինանսական բաժնի և մոնիթորինգի մասնագետների հետ։
Ներկայացնել վերլուծական ամփոփ հաշվետվություններ ներքին օգտագործման և նախարարության ներկայացման համար։
- Կազմակերպել աշխատաժողովներ և դասընթացներ ՄՖԿ-ի աշխատակիցների համար՝ ծանոթացնելով ՏԶՖԿ-ի նոր ծրագրերին և պայմաններին։
- Մասնակցել աշխատանքային հանդիպումների, քննարկումների և սեմինարների՝ ներկայացնելով ծրագրերի ընթացքը և ֆինանսական արդյունքները։
- Լինել նախաձեռնող և ներկայացնել նոր առաջարկներ ՏԶՖԿ-ի գործնեությունը առավել արդյունավետ դարձնելու նպատակով։
- Կատարել տնօրինի և բաժնի պետի այլ հանձնարարականները։

REQUIRED QUALIFICATIONS: 


Հավակնորդներին ներկայացվող պահանջներ
Կրթություն․
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ տեխնիկական գիտություններում (Մագիստրոսի կոչումը առավելություն է),
- Ցանկալի է ունենալ միջազգային մասնագիտական որակավորում (օր.՝ CFA կամ համարժեք),
- Բանկային օրենսդրության իմացություն։

Աշխատանքային փորձ․
- Առնվազն 5 տարվա փորձ պետական, միջազգային ծրագրերի կամ ֆինանսաբանկային ոլորտում,
- Առնվազն 2 տարվա փորձ վարկային ծրագրերի գնահատման և վերահսկողության ոլորտում,
- միջազգային ֆինանսական ծրագրերում կամ դոնորական նախագծերում փորձառությունը ցանկալի է,

Մասնագիտական հմտություններ․
- Տիրապետում վարկային վերլուծության և ռիսկերի գնահատման մեթոդաբանություններին,
- Տիրապետում ֆինանսական մոդելավորման և վերլուծական գործիքների,
Excel-ի և ֆինանսական ծրագրերի առաջատար հմտություններ,
- Գործնական փորձ մոնիթորինգի և զեկույցների պատրաստման մեջ,

Տվյալների վերլուծաբանի հետևյալ հմտությունները ցանկալի են.
- Տվյալների հավաքագրում, մաքրում և նախապատրաստում,
- Excel-ի առաջադեմ հմտություններ (Pivot Tables, VLOOKUP, Power Query),
- Ծրագրավորման լեզուների իմացություն՝ Python կամ R (pandas, numpy,
matplotlib, seaborn),
- Վիճակագրական վերլուծության և մաթեմատիկական մոդելավորման հմտություններ,
- Տվյալների որակի ստուգում և տվյալների կառավարման հմտություններ,
- Տվյալների վիզուալիզացիա (Power Point, Tableau կամ այլ գործիքներ)։

Այլ հմտություններ․
- Վերլուծական մտածողություն,
- Հաղորդակցման հմտություններ
- Թիմային աշխատանքի ունակություն,
- Բարձր պատասխանատվություն և ազնվություն,
- Նախաձեռնողականություն և ճկունություն։

Լեզուներ․
- Հայերեն(մայրենի),
- Անգլերեն և ռուսերեն (գերազանց տիրապետում)

APPLICATION PROCEDURES: 

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն վերոնշյալ պահանջներին բավարարող, հայերենին տիրապետող, չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր
Մրցույթին մասնակցելու հավակնորդները պետք է մինչև նշված վերջնաժամկետը ներառյալ, հայտարարության մեջ նշված էլեկտրոնային հասցեին ուղարկեն՝
- Ինքնակենսագրություն (CV), որտեղ պետք է անպայման նշված լինի դիմորդի էլեկտրոնային հասցեն
- 2 բնութագիր (երաշխավորագիր)
- Ուղեկցող նամակ, որտեղ դիմորդները կարող են նշել լրացուցիչ տեղեկություն իրենց մասնագիտական գործունեության մասին, ինչպես նաև նշել, որ դիմողը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ, չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է, չի տառապում է որևէ հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը, արական սեռի դիմորդները նշում են նաև, որ զինվորական ծառայությունից չեն խուսափել։

Մրցույթի անցկացման կարգը
Մրցույթն անցկացվելու է 2 փուլով՝
Փաստաթղթային փուլ,
Հարցազրույց։
Փաստաթղթերը պետք է ուղարկել armavminasyan@raed.am էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2026թ. սեպտեմբերի 07, ժամը 17։00։


Առաջին փոլը հաղթահարած մասնակիցների համար մրցույթը կանցկացվի ՏԶՖԿ-ի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Եզնիկ Կողբացի 36/3, 7-րդ հարկ)։
Մրցույթի անցկացման օրվա մասին մասնակիցները նախապես կծանուցվեն։
Փաստաթղթային փուլը կիրականացվի վերջնաժամկետից հետո մինչև հինգ աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի՝ ՏԶՖԿ-ի գրասենյակ։
Մեկ շաբաթվա ընթացքում ծանուցում կստանան միայն այն մասնակիցները, որոնք կանցնեն երկրորդ՝ հարցազրույցի փուլ։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.