TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) փնտրում է ակտիվ և կազմակերպված Ընդունարանի աշխատակցի, ով կլինի մոտիվացված և պատրաստ աճելու արագ զարգացող միջավայրում, կունենա ադմինիստրատիվ աշխատանքների համակարգման, գործառնությունների սահուն և արդյունավետ իրականացման փորձառություն։ Ընդունարանի աշխատակցի դերը ստանձնելով, թեկնածուն միանալու է ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹ կենտրոնի գործառնությունների թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կոնտրոնի Գործառնությունների ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։
RESPONSIBILITIES: 
- Կազմակերպել ընդունարանի աշխատանքները;
- Համակարգել և կազմակերպել միջգրասենյակային փաստաթղթաշրջանառությունը;
- Աջակցել ծրագրերի մասնակիցների խմբերի հավաքագրման աշխատանքներին, ապահովել հետադարձ կապ մասնակիցների և ծնողների հետ;
- Կազմել և ներկայացնել վիճակագրական հաշվետվություններ;
- Օժանդակել ՍՄԱՐԹ կենտրոնի գործառնությունների համակարգողին։
REQUIRED QUALIFICATIONS: 
Սպասելով թեկնածուից ավելին՝ ՔՈԱՖ-ն ակնկալում է՝
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Բարձրագույն կրթություն;
- Հաղորդակցման և միջանձնային հմտություններ;
- Գերազանց կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ;
- Առաջնահերթությունները հստակ դասակարգելու և բազմաֆունկցիոնալ հանձնարարություններ իրականացնելու ունակություն;
- Համակարգչային հմտություններ՝ MS Office, Google հավելվածներ;
- Հայերեն և անգլերեն լեզուների (բանավոր և գրավոր) սահուն տիրապետում, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հետևյալ հղումով՝
https://coaf.bamboohr.com/jobs/view.php?id=8։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 14-ի օրվա ավարտն է։ Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
Մրցակցային
ADDITIONAL NOTES: 
ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի ընկերության թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: ՔՈԱՖ-ը փնտրում է թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։
ՔՈԱՖ-ն առաջարկում է`
- Մրցակցային աշխատավարձ;
- Առողջության ապահովագրություն;
- 20 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր;
- Մասնագիտական աճի հնարավորություններ;
- Անվճար արևելահայերենի դասընթացներ՝ ըստ կարիքի;
- Կատարողականի բոնուս;
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ABOUT COMPANY: 
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները: 2015թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում: