3 Պատճառ Թե Ինչու Մոտիվացիոն Նամակը Կարևոր է

blog image

Այսօր, ավելի ու ավելի հաճախ, աշխատանքի հայտարարություններում մենք տեսնում ենք, որ մոտիվացիոն նամակ է պահանջվում։

Եվ նախքան սկսելը բացահայտել, թե ինչու է դա այդպես, եկեք պարզենք, թե ինչ է մոտիվացիոն նամակ ասվածը:

Ուղեկցող կամ մոտիվացիոն նամակը պաշտոնական գրավոր միջոց է՝ ներկայացնելու քո մասնագիտական և անձնական հմտությունները պոտենցիալ գործատուին, ինչպես նաև հնարավորությյուն է տալիս՝ ընդգծելու քո հետաքրքրոթյունը այդ կազմակերությունում աշխատելու մեջ:
Սա նաև հանդիսանում է հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցնելու գրավական:

Այժմ, եկեք հասկանանք այն 3 հիմնական պատճառները, թե ինչու է ուղեկցող կամ մոտիվացիոն նամակը կարևոր.

Ընգծիր ՈՒժեղ Կողմերը

Մոտիվացիոն նամակը թույլ է տալիս ընդգծել քո մասնագիտական հմտությունները և ներկայանալ լավագույն կողմից: Այս կետի համար խորհուրդ ենք տալիս, նախքան քո մոտիվացիոն նամակը գրելը, մտածես այն լավագույն 3 ամենաուժեղ հմտությունները, որոնք կարող են կարևոր լինել գործատուի կամ HR թիմի համար:

Լուրջ մտադրություններ

Ուղեկցող նամակով դու ցույց ես տալիս քո մեծ հետաքրքրությունը այն աշխատանքի նկատմամբ, որին դիմում ես:

Այստեղ դու պետք է հետազոտություն կատարես այն ընկերության վերաբերյալ, որով հետաքրքրված ես՝ պարզելու գործատուի արժեքներն ու առաքելությունը և դրանց մասին բարձրաձայնես քո ուղեկցող նամակում: Վստահ եղիր, նրանք կգնահատեն դա։

Ինքնաներկայացման և Գրավոր Խոսքի Ունակություն

Մոտիվացիոն նամակը փայլուն միջոց է ներկայացնելու ինքդ քեզ և քո գրելու հմտությունները: Հաճախ, այս երկուսի համադրությունը որոշիչ է դառնում HR թիմի կողմից պահանջվող պաշտոնի համար՝ լավագույն թեկնածուին ընտրելու հարցում:

Ավելացնենք  միայն, որ բացի վերոնշյալ կետերից կա մի վերջին խորհուրդ, որն ասում է.

«Միշտ ասա ճշմարտությունը քո կարողությունների և հմտությունների մասին», քանի որ դրանից հետո դու պետք է փաստես դրանք քո աշխատանքով։
 

Վերջին անգամ թարմացվել է Նոյեմբեր 16, 2021 14:39
Կիսվել