Դու օտարերկրյա քաղաքա՞ցի ես և փնտրում ես աշխատանք Հայաստանում:
Շատ լավ է, բայց նախքան որևէ քայլ ձեռնարկելը, եկեք տեսնենք թե ինչու է պետք աշխատել Հայաստանում:
Շրջակա Միջավայր
Նոր և օտար երկրում՝ նոր միջավայր ինտեգրվելու համար, լավագույն տարբերակը տեղացիների հետ աշխատելն է: Դա կօգնի քեզ ավելի լավ հասկանալ բնիկների կատակները, մտածելակերպը և պահվածքը տարբեր իրավիճակներում:
Նոր Մշակույթի և Միջավայրի Բացահայտում
Նոր մշակույթի և ազգային սովորությունների հետ շփումը՝ հարստացնում է յուրաքանչյուրիս կյանքի փորձը:
Նոր Ընկերներ
Աշխատելով արտերկրում, դու ունենում ես հիանալի հնարավորություն ձեռք բերելու լավ ընկերներ և նոր շրջապատ:
Իսկ ինչպե՞ս գտնել աշխատանք Հայաստանում: Ահա, 5 տարբերակ՝ նպատակին հասնելու համար.
#1 Իրավաբանական Մասը
Առաջինը, յուրաքանչյուր օտարերկրյա քաղաքացի ինչ պետք է անի նախքան աշխատանք որոնելը, դա հարցի իրավաբանական կողմի բոլոր նրբությունները ուսումնասիրելն է:
Առհասարակ, ՀՀ -ում թե տեղացիների և թե օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի տեղավորման պայմանները հավասար են: Մանրամասն տեղեկատվության համար ստուգեք՝ ՀՀ Օրենքը Օտարերկրացիների Մասին:
#2 Բարիդրացիական Հարաբերություն
Լավագույն տարբերակը Հայաստանում աշխատանք գտնելու համար հանդիսանում է՝ միջմարդկային բարիդրացիական հարաբերությունների կառուցումը: Ժամանակ գտիր և մասնակցիր տեղական բիզնես միջոցառումներին, որոնք նպատակաուղղված են նոր բիզնես ծանոթությունների ստեղծման մեջ: Ճիշտ մարդկանց հետ շփումը կօգնի քեզ ավելի արագ իրականացնել առջև դրված նպատակները:
#3 Առցանց Աշխատանքի Որոնման Հարթակներ
Աշխատանքի որոնման գործում, իհարկե, անփոխարինելի դեր են խաղում տեղական շուկայի աշխատանքի որոնման առցանց հարթակները:
Պարզապես ստեղծիր քո առցանց ռեզյումեն և դիմիր քեզ հետաքրքրող թափուր աշխատանքի տեղերի համար:
Այս գործընթացը, կօգնի քեզ ավելի լավ հասկանալ տեղի աշխատանքի շուկայի պահանջները և լինել ավելի պատրաստված:
Վերոնշյալ կետը, ավելի շատ այն մարդկանց համար է, ով տիրապետում է հայոց լեզվին:
#4 Նոր Գիտելիքներ և Հմտություններ
Համալրվիր նոր գիտելիքների և հմտությունների պաշարով: Մասնակցիր քեզ հետքրքրող ոլորտի դասընթացներին, քանի որ նմանատիպ միջոցառումները բացի գիտելիքից նաև, շատ հաճախ, դասընթացների ավարտին տալիս են պրակտիկայի և աշխատանքի ընդունման հնարավորություն տարբեր ընկերություններում:
#5 Դարձիր Ձեռնարկատեր
Թերևս, լավագույն տարբերակներից մեկը՝ Հայաստանում աշխատանք գտնելու համար ձեռնարկատիրական գործունեություն սկսելն է: Եթե դու լավ խոհարար ես, դերձակ, կամ միգուցե այլ գործում է քո շնորհքը, ապա մի հապաղիր, արա՛ առաջին քայլը այդ ոլորտում:
Եվ հիշիր, անկախ քո գտնվեու վայրից, եթե դու լավ մասնագետ ես և աշխատասեր, ապա շատ շուտով հաջողությունը կթակի դուռդ: