Սոցիալական Մեդիան Աշխատանքի Որոնման Մեջ

blog image

Այսօր, սոցիալական մեդիայի դերը մեր կյանքում հիմնային է և աշխատանք փնտրելու գործընթացի հարցում այն ևս բացառություն չի կազմում:

Այստեղ մենք առանձնացրել ենք 2 առաջատար սոցիալական մեդիա հարթակներ, որոնք կարող եք օգտագործել՝ աշխատանքի որոնման գործընթացը հեշտացնելու և արագացնելու համար, ինչպես նաև ընդգծել ենք այն առավելությունները, որոնք դուք կունենաք՝ դրանց միջոցով դիմելիս:

Լինքդին

Լինքդինը աշխատանքի որոնման առաջատար առցանց հարթակ է զբաղվածության շուկայում:Սա արդյունավետ գործիք է, որպեսզի ձեր մասնագիտական հմտությունները ներկայացնեք HR թիմերին կամ գործատուին:

Այս հարթակը տրամադրում է մի շարք առավելություններ՝ ձեզ հետաքրքրող ոլորտներում կամ ընկերություններում աշխատանքի որոնման համար: Այդ ֆունկցիաների շարքից են <<Դիմիր հիմա>> կոճակը, որը թույլ է տալիս անմիջապես ուղարկել ձեր մասնագիտական տվյալններն ու աշխատանքային փորձը մասնագետին: Հաջորդ կետը, դա ձեզ հետաքրքրող աշխատանքի մասին ծանուցումների ֆունկցիան է, ինչես նաև ձեր անձնական Լինքդինյան պրոֆիլը, որը իր հերթին հավասարազոր է ձեր CV -ին, ինչը էլ ավելի դյուրին և արագ է դարձնում թե աշխատանքի և թե մասնագետի որոնման գործընթացը:

Ֆեյսբուք

Ֆեյսբուքը սոցիալական մեդիայի ևս մեկ առաջատար հարթակ է, որը կարող եք օգտագործել աշխատանք գտնելու համար:

Առաջին հայացքից այս հարթակը ավելի շատ ոչ ֆորմալ հաղորդակցության և գովազդի համար է, եթե այն համեմատենք LinkedIn-ի հետ։ Սակայն վերջին տարիներին ավելի ու ավելի շատ գործատուներ և աշխատանքի տեղավորման առցանց հարթակներ նախընտրում են իրենց թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները տեղադրել հենց Ֆեյսբուքում։ Ինչո՞ւ։ Դրա համար 2 հիմնական պատճառ կա: Նախ՝ գովազդի ճկուն գնային քաղաքականությունը։ Եվ երկրորդը՝ օգտատերերի թիվը, որը կազմում է ամսական մոտ 2,89 մլրդ ակտիվ օգտատեր։

Այս հարթակի համար մենք ձեզ խորհուրդ կտանք.

Նախ,  հետևեք առցանց աշխատանքի հարթակի էջերին, որպեսզի տեղեկանաք նոր աշխատատեղերի վերաբերյալ թարմացումներին: Ինչպես նաև, օգտագործեք Search Jobs կոճակը Ֆեյսբուքի կարգավորումների հատվածում:

Եվ հիշեք՝ ինչ հարթակ էլ ընտրեք, աշխատատանքի որոնման մեջ եղեք հետևողական, որը կօգնի ձեզ շատ արագ ձեր նպատակին հասնել։

Վերջին անգամ թարմացվել է Նոյեմբեր 08, 2023 08:54
Կիսվել