ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Փնտրում ենք Ագրոնոմ, ով ունի ագրոնոմիայի, ագրոնոմիական փորձարկումների, գրանցումների, խորհրդատվությունների փորձառություն՝ սերմերի, պեստիցիդների և պարարտանյութերի ոլորտներում։ Հաջողակ թեկնածուն կարևոր դեր է խաղալու կազմակերպության կողմից վաճառվող ապրանքատեսականու ընդլայման, զարգացման և գրանցան գործըթացների մեջ, ինչպես նաև աջակցելու է վաճառքի թիմին և հաճախորդներին՝ տրամադրելով տեխնիկական խորհրդատվություն։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
• Իրականացնել և վերահսկել սերմերի, պեստիցիդների և պարարտանյութերի փորձարկումները՝ ապահովելով համապատասխանություն ՀՀ օրենսդրությանը և գիտական չափանիշներին։
• Իրականացնել ապրանքների գրանցման գործընթացը՝ համակարգելով տվյալների հավաքագրումը, դոսյեյի պատրաստումը և հաղորդակցումը գրանցող մարմինների հետ։
• Պլանավորել և կազմակերպել միջոցառումներ, ներառյալ դաշտային ցուցադրություններ, ապրանքատեսականու պրեզենտացիաներ և խորհրդատվական ծառայություններ՝ ապրանքատեսականու վաճառքը խթանելու նպատակով։
• Ստեղծել և պահպանել ամուր գործարար կապեր մեծ գյուղատնտեսական նախագծերի (ջերմոցներ, մրգատու այգիներ) հետ՝ ապրանքատեսականու ուղղակի վաճառքը խթանելու նպատակով։
• Տրամադրել շարունակական տեխնիկական աջակցություն վաճառքի թիմին՝ ապահովելով ապրանքատեսականու կիրառման բարձր արդյունավետություն և հաճախորդների պահանջների բավարարում։
• Համագործակցել վաճառքի թմի հետ՝ շուկայի նոր պահանջների բացահայտման և նոր ապրանքատեսականի ներկայացնելու նպատակով։
•Ապահովել տվյալների հավաքագրում և հաշվետվությունների ներկայացում ։
• Ապահովել ամուր աշխատանքային հարաբերություններ մատակարարների հետ՝ տեխնիկական տեղեկատվության փոխանակման և ապրանքատեսականու զարգացման նպատակով։
• Հետևել մրցակիցների գործունեությանը և շուկայի զարգացումներին ։
• Աջակցել մատակարարման շղթայի և առևտրային պլանավորմանը՝ հետևելով արտադրանքի պահանջարկին և պաշարների ծավալներին։
• Աջակցել ներմուծման գործընթացին՝ աշխատելով վերահսկող և մաքսային մարմինների հետ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
• Բակալավրի աստիճան գյուղատնտեսության, բույսերի պաշտպանության կամ հարակից ոլորտում։
• Աշխտանքային փորձը ցանկալի է։
• Գործնական փորձ սերմերի, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի հետ։
• Ագրոնոմիական նախագծերի և վերահսկող մարմինների հետ աշխատելու փորձ։
• Դաշտային փորձարկումներ անցկացնելու և փորձարկումների հաշվետվություններ մշակելու փորձ։
• Անգլերենի և ռուսերենի լավ տիրապետում։
• ՀՀ մարզերում հաճախակի ճանապարհորդելու պատրաստակամություն։
•Վարորդական իրավունքի առկայություն
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են CV-ներ ուղարկել
suren.musaelyan@agrimatco-eu.com էլ. hասցեին, վերնագրում նշելով “Ագրոնոմ”
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.