ԴՐՈւՅՔ՝ 
Սեպտեմբեր-Դեկտեմբեր
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
ՔՈ ԴԵՐԸ
Եթե դու նախաձեռնող, պատասխանատու, ակտիվ, երեխաների հետ հեշտությամբ հաղորդակցվող, վերջիններիս առողջության բարելավմամբ ոգեշնչվող և կանխարգելիչ ստոմատոլոգիայի կարևորությանը հավատացող մասնագետ ես, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) Ստոմատոլոգի (բերանի խոռոչի առողջության մասնագետի) դերը հենց քեզ համար է։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) փնտրում է Ստոմատոլոգի (բերանի խոռոչի առողջության մասնագետի) 2026թ սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին երեխաների բերանի խոռոչի առողջության գնահատման և կանխարգելիչ ծառայությունների մատուցման համար։ Ծառայությունների մատուցման վայրը Արմավիրի մարզն է (Արմավիրի մարզի շահառու տարբեր բնակավայարերը)։
_________________________________________________________________________
YOUR ROLE
If you are a proactive, responsible, and dynamic specialist who easily connects with children, is inspired by improving their health, and strongly believes in the importance of preventive dentistry, the Oral Health Specialist position at the Children of Armenia Fund (COAF) is the perfect fit for you.
The Children of Armenia Fund (COAF) is seeking a Oral Health Specialist to provide oral health assessments and preventive services for children from September through December 2026. Services will be provided in Armavir Region, across various COAF beneficiary communities.
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
Երեխաների բերանի խոռոչի առողջության գնահատում և կանխարգելիչ ծառայությունների մատուցում (սեպտեմբեր - դեկտեմբեր)
- Իրականացնել 3–6 տարեկան երեխաների բերանի խոռոչի և ատամների առողջության գնահատում մանկապարտեզներում,
Գնահատել և գրանցել կարիեսի տարածվածությունն ու ինտենսիվությունը՝ որոշելով dmft/DMFT ինդեքսը,
Լրացնել ծրագրային փաստաթղթերը, ապահովել տվյալների ճշգրիտ հավաքագրումն ու փոխանցումը,
- Իրականացնել ատամների ֆտորապատում՝ համաձայն հաստատված մասնագիտական ուղեցույցների,
- Ապահովել աշխատանքի ընթացքում մասնագիտական էթիկայի, վարակի կանխարգելման և հիգիենայի պահանջների պահպանումը, ծառայությունների անվտանգ և որակյալ իրականացումը մանկապարտեզային պայմաններում,
- Հետևել օգտագործվող նյութերի և պարագաների պատշաճ կիրառմանն ու պահպանմանը։
Իրազեկում և համայնքային ներգրավվածություն
- Իրականացնել գործնական և տեսական դասընթացներ երեխաների համար՝ բերանի խոռոչի հիգիենայի և ատամների ճիշտ խոզանակման վերաբերյալ,
- Կազմակերպել հանդիպումներ և իրազեկման միջոցառումներ ծնողների և մանկապարտեզների աշխատակիցների համար՝ բերանի խոռոչի առողջության պահպանման և կարիեսի կանխարգելման թեմաներով,
- Նպաստել առողջ վարքագծի ձևավորմանը և կանխարգելիչ մշակույթի տարածմանը շահառու համայնքներում։
_________________________________________________________________________
Pediatric Oral Health Assessment and Preventive Services
- Conduct oral health and dental evaluations for children aged 3–6 in preschool settings.
- Assess and record dental caries prevalence and intensity by determining the dmft/DMFT index.
- Complete program documentation, ensuring accurate data collection and reporting.
- Apply topical fluoride treatments in accordance with established professional guidelines.
- Maintain professional ethics, infection control, and hygiene standards throughout all procedures, ensuring safe and high-quality service delivery in preschool environments.
- Monitor and ensure the proper use and maintenance of materials, and supplies.
Awareness Raising and Community Engagement
- Conduct practical and theoretical training sessions for children on oral hygiene and proper toothbrushing techniques.
- Organize meetings and awareness-raising events for parents and kindergarten staff on oral health preservation and caries prevention.
- Foster healthy behavior and promote a culture of prevention across target communities.
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- Բարձրագույն բժշկական՝ ստոմատոլոգիական կրթությանը,
- Մանկական ստոմատոլոգիայի և բերանի խոռոչի կանխարգելիչ խնամքի ժամանակակից մոտեցումներին,
- Երեխաների բերանի խոռոչի առողջության գնահատման մեթոդներին,
dmft/DMFT ինդեքսի գնահատման սկզբունքներին,
- Վարակի կանխարգելման և հիգիենայի պահանջներին,
Գրավոր և բանավոր հայերենին (անգլերենի իմացությունը ցանկալի է)։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Իրականացնել երեխաների բերանի խոռոչի առողջության գնահատում,
- Որակյալ կերպով իրականացնել ատամների ֆտորապատում,
- Արդյունավետ հաղորդակցվել 3-6 տարեկան երեխաների, ծնողների, մանկապարտեզների աշխատակիցների և գյուղի բուժանձնակազմի հետ,
Իրականացնել կրթական և իրազեկման միջոցառումներ,
Աշխատել Google Workspace-ով և այլ առցանց աշխատանքային հարթակներով,
- Կազմակերպել աշխատանքը՝ ըստ առաջնահերթությունների,
Աշխատել տվյալների հետ, պահպանել հաշվետվողականությունը և հետևել սահմանված ժամկետներին,
- Մինչև 2026 թ․-ի վերջ, շաբաթը 5 օր, պատրաստակամորեն ճամփորդել ՀՀ Արմավիրի մարզի՝ ծրագրում ընդգրկված տարբեր բնակավայրեր
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Երեխայակենտրոն, համբերատար և բարեհամբույր,
- Պատասխանատու և հաշվետու,
Բարձր մասնագիտական էթիկա ունեցող,
- Հաղորդակցվող և թիմային,
Նախաձեռնող,
- Բաց՝ նորարարության և շարունակական մասնագիտական զարգացման համար,
- Ճկուն և փոփոխություններին արագ հարմարվող։
ՔՈ ԹԻՄԸ
Ստոմատոլոգի (բերանի խոռոչի առողջության մասնագետի) դերը ստանձնելով՝ միանալու ես ՔՈԱՖ-ի գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես առողջապահական ծրագրերի ղեկավարի անմիջական առաջնորդությամբ։
_________________________________________________________________________
YOU
Expecting more from you, we anticipate that:
YOU POSSESS:
Higher medical degree (Degree in Dentistry is preferred).
Knowledge of modern approaches to pediatric dentistry and preventive oral care.
Familiarity with pediatric oral health assessment methods.
Proficiency in dmft/DMFT index evaluation principles.
Strong understanding of infection control and hygiene standards.
Excellent written and spoken Armenian (proficiency in English is desirable).
YOU CAN:
Conduct pediatric oral health assessments.
Perform high-quality dental topical fluoride treatments.
Communicate effectively with children aged 3–6, parents, kindergarten staff, and local healthcare personnel.
Deliver educational and awareness-raising activities.
Utilize Google Workspace and other professional platforms/tools.
Effectively organize and prioritize work tasks.
Work with data, maintain accountability, and adhere to set deadlines.
Willingness to travel 5 days a week across program communities in the Armavir Region of Armenia through the end of 2026.
YOU ARE:
Child-centered, patient, and approachable.
Responsible and accountable.
Demonstrates high professional ethics.
Strong communication and teamwork skills.
Proactive and self-motivated.
Open to innovation and continuous professional development.
Flexible and adaptable to change.
YOUR TEAM
By assuming the role of Oral Health Specialist (Dentist), you will join COAF’s extensive Rural Programs team and work under the direct leadership of the COAF Health Programs Manager.
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
COAF is waiting for you. Take your first step and apply. You have time until September 1, 2026 to apply via
https://coaf.bamboohr.com/careers/199
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.