Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Երաժշտության ծրագրավար / Music Instructor
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Children of Armenia Charitable Fund
Վայր՝ Vanadzor, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 17 April 2026

Կիսվել

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

ՔՈ ԴԵՐԸ

Եթե երաժիշտ կամ երաժշտության մասնագետ ես և կրթության ջատագով, ով ունի երեխաների հետ աշխատանքի փորձ, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի երաժշտության ծրագրավարի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն քո պարտականությունների մասին․

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

Ծրագրային բովանդակության ստեղծում և դասավանդում (80%).
- Մշակել երաժշտության ծրագրի նպատակներն ու վերջնարդյունքները, ինչպես նաև դրանց կից տեսական և գործնական բովանդակություն:
- Հընթացս ստեղծել և բարելավել համապատասխան ուսումնական պլանները, դասապլանները, օժանդակ նյութերը, վարժանքները։
- Մշակել ուսանողների առաջընթացի գնահատման համար նախատեսված գնահատման մոտեցումներն ու ռուբրիկները։
- Միաժամանակ ու կանոնավոր աշխատել 5 խմբերի հետ:
- Հետևողական լինել ուսանողների անհատական և թիմային առաջընթացին։
- Յուրաքանչյուր դասընթացի ընթացքում պլանավորել և իրականացնել ծրագրային նախագիծ:
- Օգտագործել դասապրոցեսի արդյունավետ կազմակերպման նորարարական տեխնիկաներ, հարթակներ։
- Բազմամասնագիտական թիմի աջակցությամբ՝ աշխատել և մշակել համապատասխան բովանդակություն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների համար:

Ադմինսիտրատիվ աշխատանքներ և հաղորդակցություն (20%)
- Շարունակաբար արդյունավետ հաղորդակցվել և համագործակցել կրթական խորհրդատուի և ադմինիստրատիվ օղակների աշխատակիցների հետ՝ սովորողների կարիքների, դասերի գնահատման մեխանիզմների և հաճախության գրաֆիկի մասին։
- Արդյունավետ աշխատել նախագծահեն ուսումնառության մասնագետի հետ՝ կրթական ծրագրի նպատակներին և վերջնարդյունքներին համապատասխան նախագծերի պլանավորման և իրականացման աշխատանքների շրջանակում:
- Նպաստել անվտանգ, ստեղծարար և երևակայությունը խթանող աշխատանքային և ուսումնական միջավայրի ստեղծմանը՝ շարունակաբար համագործակցելով և սեփական փորձառությունը կիսելով այլ ծրագրավարների հետ։
- Մասնակցել հիմնադրամի և գործընկեր կառույցների կողմից կազմակերպվող թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ աշխատանքային վերապատրաստումներին։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

ՔՈ ԹԻՄԸ
Դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրերի թիմին և կաշխատես ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կրթական ծրագրերի գնահատման եւ զարգացման ղեկավար անմիջական ղեկավարությամբ։

ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- Երաժշտության դասավանդման մեթոդներին, քանի որ ունես դրան համարժեք կրթություն (օրինակ՝ մանկավարժական որակավորում) կամ այլ համարժեք կրթություն և դասավանդման փորձ։
- Առնվազն երկու երաժշտական գործիքի՝ սկսնակներին դասավանդելու համար բավարար մակարդակի (օրինակ՝ կիթառ և դաշնամուր),
- Ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթական միջավայրում երաժշտության դասավանդման ծրագրերի իրականացման առնվազն մեկ տարվա փորձ:
- Գերազանց հայերենի գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններին։ Անգլերենի կամ ռուսերենի իմացությունը ցանկալի է։

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Սահուն աշխատել տեխնոլոգիաների հետ (հատկապես այն սարքավորումների, որոնք օգտագործվում երաժշտության դասավանդման ժամանակ):
- Կառավարել կոնֆլիկտները և լինել թիմային խաղացող:
- Կազմակերպել աշխատանքն ըստ առաջնահերթությունների:
- Համագործակցել ավելի մեծ թիմի հետ:
- Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին:
- Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։
- Աշխատանքային գործընթացում կիրառել ԱԲ գործիքներ:
- Աշխատել 8-12 և 12-18 տարեկան աշակերտների հետ:

ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Աշխատանքային էթիկայի ջատագով:
- Նախաձեռնություն ստանձնող և կատարող:
- Ստեղծագործ, “out-of-the-box” մտածող:
- Բաց նորարարության համար և քննադատ:
- Պատասխանատու և հաշվետու:
- Մեդիագրագետ:
- Շարունակական կրթության գաղափարի կրող։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2026թ․ ապրիլի 17-ի օրվա ավարտն է։ Դիմելու կարող եք անցնելով այս հղումով՝ https://coaf.bamboohr.com/careers/193

Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։ Դիմումների դիտարկումից հետո կապ կհաստատենք միայն այն թեկնածուների հետ, ովքեր հրավիրվելու են հարցազրույց

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

The Children of Armenia Charitable Fund (COAF) is a non-profit, non-governmental organization that employs community-led approaches aimed at improving the quality of life in rural Armenia, with a particular focus on children and youth. COAF's target development areas are education, healthcare, social and economic development. COAF launched its programs in 2004, starting in one village and expanding to 51 villages in Armavir, Aragatsotn, Lori, Gegharkunik, Shirak and Tavush regions. Since 2015, COAF has developed and started implementing a new vision - Smart Initiative. COAF Smart is designed to advance a generation across the rural world through education that will benefit individuals, societies and the environment. COAF Smart will become an exemplary model of development and will be replicated in other regions and communities throughout Armenia. The first COAF Smart Center was inaugurated on 27 May 2018 near the village of Debet, Lori Region, with an outreach to over 150,000 rural residents.